Այսօր Բաքվի մրցագորգը տրամադրվեց ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության մասնակիցներին։
Այս ոճում Հայաստանը ներկայացված է վեց ըմբիշով։ Վիճակահանության քմահաճույքով որակավորման փուլում մեր հավաքականի անդամ, 65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկային գոտեմարտն անցկացրեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովի հետ։ Ու չնայած իր մարզիկին հանդիսատեսի ջերմ աջակցությանը, Պապիկյանը մարտը վարեց լիակատար հանգստությամբ ու առավել քան համոզիչ հաղթանակ տարավ 9։1 հաշվով։
1/8 եզրափակչում Էրիկի մրցակիցը ռուսաստանցի Մագոմեդ Իբրագիմովն է։
Հաղթանակով մեկնարկեց նաև 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը:
Կարդացեք նաև
Որակավորման փուլում Բալեյանը 8-6 հաշվով առավելության հասավ լեհ Պրշեմիսլավ Մռոժեկի նկատմամբ ու նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































