Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց մեծ մասին մշակել եմ, իմ հաճախորդներն են. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորների մասին

Օգոստոս 02,2026 12:42 Share

«Ուժեղ Հայաստանից» պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ 9- րդ գումարման անդրանիկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե ինչով էր պայմանավորված ՔՊ-ական պատգամավորների կողմից  բուռն ընդունելության ու ծափահարությունների արժանանալը:

«Նրանց մեծ մասին մշակել եմ, ինձ թվում է՝ նրանց ոգևորությունը մշակման արդյունք էր: Իմ կլիենտներն են: Բացի դա, ես ՔՊ-ի ներսում ներքին խմբակցություն էլ ունեմ: Բա որ ես եկել էի այստեղ, ու ինձ ընդունելության չէին արժանացրել, ես բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդում եմ տվել: Մինչև Վճռաբեկ դատարան գիտե՞ք քանի շահած դատ ունեմ: Վարույթներ են սկսել»,- ասաց Ղազարյանը:

Լրագրողները Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ովքեր են իր ներքին խմբակցության անդամները՝ Արթուր Հովհաննիսյա՞նը: Ի պատասխան՝ ասաց. «Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ վարույթ կա՝ դատարանի օրինական վճիռը չկատարելու մասով: Արթուր Հովհաննիսյան և Ռուստամ Բաքոյան. երկուսի մասով էլ վարույթ կա»:

Անդրադառնալով ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուի առաջարկին՝ «եկեք բարեկիրթ աշխատենք ու կառուցողական լինենք», Ղազարյանն այսպես արձագանքեց.

«Ինքը հենց իր ելույթով արդեն իր առաջարկը փշրեց, որովհետև այն խոսույթը, որ բերում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ վիրավորանք պարունակող, ինքն այն կերպարներից է, որ ձեր միջոցով ենք ճանաչել, այն գործիչներից չէ, որ հավասարակշռություն դրսևորի»:

Այն հարցին, թե դուք հարցեր չունե՞ք Ռուբինյանին, Ղազարյանը պատասխանեց՝ ոչ:

Հարցին, թե «Ուժեղ Հայաստանն» ինչ օրակարգով է եկել խորհրդարան, Ղազարյանը պատասխանեց.

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը մեր գլխավոր խնդիրն է: Սահմանադրությունը տարբեր ռեժիմներ է նախատեսում: Նախ, այս Սահմանադրությամբ հրաժարական կարող է լինել ցանկացած պահի: Տարբեր իրավիճակներում կարող է ինքը գիտակցված մոտեցում ցուցաբերի ու հրաժարական ներկայացնի, այդ պահանջը մենք մշտապես ներկայացնում ենք: Ոչ ինքնակամի դեպքում, ըստ Սահմանադրության, առաջին հնարավորությունը լինելու է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Եթե ԱԺ-ն հավանություն չի տալիս կառավարության գործունեության ծրագրին, ապա իրավունքի ուժով վարչապետը… Չգիտենք դեռ կառավարությունն ինչ ծրագիր է ներկայացրել, կարող է այնպիսի ծրագիր ներկայացնի, որ ՔՊ-ում գտնվեն մարդիկ, որոնք դեմ լինեն այդ ծրագրին՝ կապված դրա բովանդակության հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31