Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նիստն՝ առանց Վեհափառի հայրապետական օրհնության․ մեկնարկեց ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը

Օգոստոս 02,2026 10:34 Share

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին ԱԺ նիստը։ Այն մեկնարկեց առանց Վեհափառի հայրապետական օրհնանքի։ Վեհափառը չի հրավիրվել ԱԺ նիստին մասնակցելու։ Նիստը վարում է տարիքով ամենամեծ, ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։

Դիմելով ԱԺ իշխանական և ընդդիմադիր խմբակցություններին՝ ասաց․ «Իմ տարիքը հնարավորություն է տալիս հորդորել ձեզ՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջ, անենք ամեն ինչ, որ մեր պետությունը զարգանա ճիշտ ուղով։ Այսօր մեր երկրի համար օդուջրի պես կարևոր է խաղաղությունը։ Նիկոլ Փաշինյանի արտաքին ճիշտ ու հեռատես քաղաքականության շնորհիվ մեր շարք երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել, որոնց շնորհիվ ՀՀ-ն ապրում է և կապրի երկարատև խաղաղությամբ։ Մեր խելացի ժողովուրդը ընտրեց խաղաղությունը»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել