Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե բանակը, ՊՊԾ-ն քո իշխանության ձեռքի տակ չլիներ, դու նման ելույթներ կարո՞ղ էիր ունենալ»․ Քրիստինե Վարդանյանը՝ Հայկ Կոնջորյանին

Օգոստոս 05,2026 16:03 Share

«Ասում եք՝ «Հայաստան» խմբակցությունը ձեզնից վախենում է։ Ի՞նչ եք անելու, մարդկային համեստությունը Ձեզ մի քիչ ծանո՞թ է։ Գիտեք՝ ինչի՞ է ԱԺ վարկանիշն այդ աստիճանի, որովհետև մարդիկ նայում, լսում, ասում են՝ այ տղա ջան, եթե ՊՊԾ-ն, բանակը, ամբողջ իշխանությունը ձեր իշխանության ձեռքի տակ չլիներ, դու տենց ելույթներ կարո՞ղ էիր ունենալ։ Կլինի՞՝ մի քիչ համեստ պահեք Ձեզ։ Ձեզնից վախեցող չկա»,- դիմելով ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով Արեգնազ Մանուկյանի կալանքին և որ չի կարող հանդիպել դստեր հետ,  Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Եթե անգամ Արեգնազ Մանուկյանը հանցանք է գործել, ինչը, համոզված եմ, այդպես չէ, ձեր կողմից վերահսկվող հեռախոսակապով ինչո՞ւ իր մոր հետ չի կարող խոսել։ Դա բացի անձնական վրեժխնդրությունից ուրիշ բացատրություն կարո՞ղ է ունենալ։ Ձերն արդարադատություն չէ, վրեժխնդրություն է։ Ձեր վրեժխնդրությունը սպանում է այս պետությունը»։

Այնուհետև դիմելով իշխանությանը՝ ասաց․ «Ձեր ինքնիշխանությունը թույլ չի տալի՞ս ձեզ պատասխանելու, որտեղից են գալիս մեր սպառնալիքները։ Ո՞ր պետությունների դեմ ենք մենք զինվում, առաջնային սպառնալիքները որո՞նք են։ Այդ ի՞նչ ինքնիշխանություն է, որ չի բավարարում ասելու դա։ Եթե դուք ինքնիշխանություն հասկանում եք որևէ պետության դեմ հայտարարություն անելու կարողությամբ, մի հատ հակավրացական հայտարարություն արեք, տեսնեմ՝ առանց հետևանքի կարո՞ղ եք անել։ Ձեր ինքնիշխանությունը կապ ունի ուրիշ ուժային կենտրոնի գործիք դառնալու հետ»։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչներին, որոնք դահլիճից հակադարձում էին, ասաց․ «Ժողովուրդ, ինչի՞ էլի ոգևորվեցիք»։ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը տեղից արձագանքեց։ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Տիկին Բադալյան, լռեք»։ Քրիստինե Վարդանյանը հարցրեց՝ ե՞ս ինչի լռեմ, իմ՝ ելույթ ունենալու ժամանակն է։ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ Դուք Բադալյանը չեք, Վարդանյանն եք։

Հետո էլ Ռուբեն Ռուբինյանն արտահերթ ելույթ ունեցավ ու նշեց․ «Չդիմացա, ի՞նչ մեղքս թաքցնեմ։ Հարց եք տալիս՝ որտեղի՞ց են գալիս մեր սպառնալիքները։ Ձեր հարցի պատասխանն է՝ մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև նրա հետ չունենք խաղաղություն, ավելի շուտ ունենք խաղաղություն, բայց դեռ անշրջելի չէ և վերջնականապես ինստիտուցիոնալացված չէ։ Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի հետ․ ունենալ անմիջական հարևան և նրա հետ ունենալ փակ սահման, առնվազն տնտեսական սպառնալիք է, չունենալ դիվանագիտական սպառնալիքներ, առնվազն դիվանագիտական սպառնալիք է։ Կան այլ սպառնալիքներ, բավարար չդիվերսիֆիկացված տնտեսությունը, անվտանգային կապերը, էներգետիկ ռեսուրսների աղբյուրների և տրանզիտի ճանապարհների՝ դեռևս չդիվերսիֆիկացված վիճակը։ Մեր և ձեր տարբերությունն այն է, որ մենք սպառնալիքներին փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք ու փորձում կթել այդ սպառնալիքը»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31