«Այս երկու օրերի քննարկումներն ինձ մոտ վերահաստատեցին այն համոզմունքը, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ և ասելիք չունեն։ Ամեն ինչ իմ թեկնածության՝ իմ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ իմ գործունեության վերաբերյալ»,-ԱԺ նիստի ընթացքում պատասխանելով պատգամավորների՝ իր հետ կապված դիտարկումներին՝ հայտարարեց ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի թեկնածուի տեղակալ առաջադրված Հայկ Կոնջորյանը։
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ նա ասաց․ «Դուք վախենում եք ինձնից։ Հինգ տարի ինձնից փախած եք ման եկել։ Երբ եկել է ՔՊ խմբակցության անունից ելույթի ժամանակը, երբ սկսել եմ մոտենալ ամբիոնին, դուք փախել եք դահլիճից, վախեցել եք։ Նույնիսկ այս դեպքում ես ուրախ եմ արձանագրել, որ կարևոր հետք եմ թողել ձեր քաղաքական ինքնության վրա»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































