Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսնենք Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կհրավիրե՞ն բողոքի նոտա հանձնելու, թե՞ ադրբեջանցիներին թույլատրված է ջերմ շփումները Զելենսկու հետ. Էդուարդ Շարմազանով

Օգոստոս 07,2026 12:08 Share

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Կիեւում հանդիպել է նախագահ Զելենսկու հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ օժանդակության համար։

Հիշեցնեմ, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը 2022-ի փետրվարին, СВО-ի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ կնքել էին ռազմավարական դաշնակցության հռչակագիր։

Այս տարիների ընթացքում Ադրբեջանը բացահայտ քաղաքական եւ այլ տիպի աջակցություն է ցուցաբերել իր դաշնակից ՌԴ-ի թշնամի Զելենսկու վարչակարգին։

Տեսնենք վաղն Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կհրավիրե՞ն բողոքի նոտա հանձնելու, թե՞ ադրբեջանցիներին թույլատրված է ջերմ շփումները Զելենսկու հետ։

Ասածս ի՞նչ է…

Այո, ես քննադատել ու քննադատում եմ ՀՀ կառավարիչների չհաշվարկված ու վնասակար քայլերն ուղղված հայ-ռուսական դաշնակցության դեմ, բայց հազարապատիկ ավելի վատ վարվում է Ալիեւի ռեժիմը ՌԴ-ի հետ՝ ցերեմոնիկ ջերմացնելով հարաբերությունները Կիեւի վարչակարգի հետ։

Ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանի նման քայլերի դեպքում, պաշտոնական Մոսկվան դա առնվազն խիստ քննադատության կենթարկեր։

Հիմա սպասե՞նք Մոսկվայից խիստ քննադատության պաշտոնական Բաքվի հակառուսական քայլերի կապակցությամբ, թե՞ այստեղ դեռ գործում է հին հունական կանոնը՝ «ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31