Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին շնորհակալություն հայտնեցի Ռուսաստանի ներխուժման առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության համար․ Անդրեյ Սիբիհա

Օգոստոս 06,2026 17:52 Share

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ուկրաինա կատարած առաջին այցի ընթացքում քննարկել ենք երկկողմ և միջազգային օրակարգի առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգությունը, տևական խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը, տնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնման գործում Ադրբեջանի կարևոր ավանդը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան։

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է նշանավորում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ճանապարհին։ Մեր երկխոսությունը մնում է ակտիվ և բովանդակալից։ Այն հիմնված է բարձր մակարդակի կանոնավոր շփումների, գործնական համագործակցության և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված ընդհանուր հանձնառության վրա։

Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից ցուցաբերած հումանիտար օգնության համար, մասնավորապես՝ Ուկրաինայի էներգետիկ կայունությանն աջակցելու, կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնման և վերականգնողական աշխատանքներում ներդրած ավանդի համար։

Ուկրաինան բարձր է գնահատում մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի անշեղ աջակցությունը և հավասարապես հավատարիմ է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելուն։ Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, փոխադարձ վստահությունն ու ռազմավարական գործընկերությունը հետագայում ևս կաճեն՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների», — նշել է Սիբիհան։

Թարգմանությունը՝ news.am-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31