«Ա1+». Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը որոշել է վերսկսել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործի վարույթը։
Հիշեցնենք, որ դատարանը վարույթը կասեցրել էր, քանի որ Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլիկ (Կոլյա ) Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցը լուծում չէր ստացել։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը, մահացել էր։
Գագիկ Ծառուկյանը եւ 11 այլ անձինք ՝ այդ թվում ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, կինը, տղաները անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, եւ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին որոշել էր Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնել մինչեւ պատասխանող Կոլիկ (Կոլյա ) Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցի լուծումը։ Սակայն հայցվորը՝ տվյալ դեպքում դատախազությունը, պարզել է, որ ժառանգության ընդունման եւ գույքերի վերագրանցման ուղղությամբ գործողություններ չեն իրականացվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































