Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Սերգեյ Շահվերդյան․ Մերժելով վերադարձի իրավունքը՝ փաստացի մերժվում է նաև մշակութային ժառանգության պահպանման և իրացման իրավունքը․ «Ապառաժ»

Օգոստոս 08,2026 23:38 Share

«Ապառաժ» – Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ «խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակելը»։

Արդյո՞ք վերադարձի իրավունքի մասին խոսելուց հրաժարվելը չի նշանակում նաև Արցախի ժողովրդի՝ իր մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ ունեցած իրավունքների անտեսում։ «Ապառաժ»-ի հետ զրույցում  «Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Շահվերդյանը հարցի շուրջ նշել է․

«Արցախցիների վերադարձի իրավունքը, որն ամրագրված է միջազգային դատարանների տարբեր որոշումներում, նաև ենթադրում է, որ արցախցիները պետք է հնարավորություն ունենան իրացնելու և պահպանելու իրենց մշակութային ժառանգությունը։ Մերժելով վերադարձի իրավունքը՝ փաստացի մերժվում է նաև մշակութային ժառանգության պահպանման և իրացման իրավունքը։

Միևնույն ժամանակ, վերադարձի իրավունքի մերժմամբ մոռացության է մատնվում այն հսկայական մշակութային ժառանգությունը, որը ձևավորվել, ստեղծվել և պահպանվել է Արցախում՝ Արցախի բնիկ ժողովրդի կողմից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31