Sputnik Armenia. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Armenia Sputnik-ին հայտնել, թե ինչ փուլում է Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։
«Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական սահմանի պահպանության կառուցվածքը բացահայտող տեղեկատվություն»,- ասված է ԱԱԾ-ի գրավոր պատասխանում։
Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի կառուցումը Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում։ Ընդ որում` այն ժամանակ ՀՀ ԱԱԾ–ն դա «գաղտնի տեղեկատվություն» չէր համարել և մեզ հայտնել էր, որ «իրականացվում են համապատասխան աշխատանքներ»։

















































