Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարյուրավոր մեր ընկերներին տարաք լցրիք բերդերը, ձեզ դատելու է այն դատարանը, որ դուք սարքել եք»․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 11,2026 15:55 Share

ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ ՔՊ խմբակցության անդամների այն հայտարարություններին, թե «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»։

«Դուք կանգնել եք մեր առջեւ ու ասում եք՝ դեռ հարց է՝ քանի քաղբանտարկյալ կա։ Մարդ էլ կար, ասում էր՝ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ երկրորդ նախագահի ժամանակ ինչքա՞ն քաղբանտարկյալ կար։ Վատ են արե՞լ, տասնյակ խոսքեր լսեցին, որ ասացիք՝ վատ է, վատ են արել, նույնը մի արեք։ Լսում էի ձեզ, համարյա համոզել էիք, շուռ եկա, տեսա՝ մեր ընկերներից կեսը բերդից են եկել այստեղ։ Մենք հրավիրում ենք եվրոպական բոլոր դեսպանություններին՝ դատական նիստերին թող մասնակցեն, տեսնեն՝ ինչի համար են մարդիկ դատվում։ Համայնքներից մեկում մարդուն դատում են կաշառքի գործով նրա համար, որ խոսք է տվել, որ «Ուժեղ Հայաստանի» հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է։ Բազմաթիվ մեր քարոզոչիներին դատում են որպես գրանցված ու հարկ տված քարոզիչ։ Խոսակցություն է լսվում՝ գումարը փոխանցեցի, բայց մարդը քարոզիչ է գրանցված։ Աները եւ փեսան իրար հետ խոսել են, աները հումոր է արել, աներոջը բռնել են։ Այդ մարդու աներն է, քյաբաբ չէր տա ընտրության համար»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ իշխանությունը յուրաքանչյուր գործ կարող է կտրել ու ներկայացնել այդպես, ինչպես ուզում է, բայց ժողովրդին չեք կարող համոզել, որ ՔՊ-ն այս թվով պատգամավորներով պետք է ներկայացված լիներ խորհրդարանում։

«Դուք այսքան պետք է այստեղ չլինեիք, այստեղ պետք է լիներ ԲՀԿ-ն։ Չեղարկելուց հետո երկրորդ ընտրություն էր պետք անցկացնել, եւ ԲՀԿ-ն այստեղ կլիներ։ Հարյուրավոր մեր ընկերներին տարաք լցրիք բերդերը, դուք կարող եք քաղաքականապես փայլուն ելույթ ունենալ, բայց դա չի փոխի քաղաքական փոփոխությունների անիվը։ Ցիկլը ավարտվում է, իշխանությունը փոխվում է, եւ ձեզ դատելու է այն դատարանը, որ դուք սարքել եք»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նարեկ Կարապետյանը նշեց, որ այս իշխանությունը երկրի հիմքն է քանդում։ Կարապետյանը հիշեցրեց, որ 50+ տոկոս մարդիկ ՔՊ-ին չեն ընտրել, այդ մարդկանց պետք է պաշտպանության զգացողություն։ «Այդ համակարգը դուք պետք է սարքեք, դուք եք դրա պատասխանատուն»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել