ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր հետաձգվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը։
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում էր բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատակիցների վարձատրության չափը․ օրինակ՝ վարչապետի աշխատավարձը հասցնել մինչև 2 միլիոն 662 հազար դրամի։
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը նախագծի քննարկման հետաձգման առիթով նշեց․ «Նախագիծը լավարկելու նպատակով հավելյալ քննարկման անհրաժեշտություն է առաջացել, և այդ կապակցությամբ կառավարությունից մեզ տեղեկացրել են, որ հեղինակը չի մասնակցելու այսօրվա մեր նիստին, ինչի առիթով ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախագծի քննարկումը մինչև 2 ամիս ժամկետով հետաձգվում է»։
ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































