«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.
«2026 թվականի օգոստոսը կարող է դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։
Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ ամսվա առաջին 11 օրերի ընթացքում Երկրագնդի օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +17,03 °C։
Սա տվյալ ժամանակահատվածի համար երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է և գերազանցում է 2024 թվականի օգոստոսի համապատասխան մակարդակը, վերջինս համարվում է դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը»։
Կարդացեք նաև

















































