Լրահոս
Հավերժ 36 տարեկան
Օրվա լրահոսը

«Երբ հնչեցին վիրավորական արտահայտություններ՝ «փուռը տալ» եւ այլն, ձեր կարծիքով՝ դա մեր հայրենակիցներին արժանի խոսո՞ւյթ է»

Օգոստոս 14,2026 13:42 Share

ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանն անդրադարձավ երեկվա միջադեպին, որն այսօր խորհրդարանում պարբերաբար քննարկվում է։

Այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» արտահայտությունն արեց՝ ուղղված իշխանություններին, ՔՊ խմբակցության անդամները նրան վիրավորում են իրենց ելույթներում ու պահանջում, որպեսզի ներողություն խնդրի։

«Մենք նիստերի դահլիճում տեսնում ենք արարք, գործողություն, դրա վերաբերյալ կրկնակի կամ մի բան էլ ավել հակազդման գործընթաց։ Ես տեսնում եմ պատգամավորների այնպիսի ատելության զգացողություն։ Պետք է, որ երկրի ներսում ատելությունը մեղմելուն ուղղված գործողություն լիներ, բայց մենք տեսնում ենք՝ վերջին շրջանում միջանձնային բնույթի վեճերի հիման վրա մահվան դեպքերը շատացել են, խուլիգանության դեպքերը շատացել են։ Գիտե՞ք դա ինչի՞ց է լինում, երբ անձինք որոշում են, որ պետք է օրենքն իրենց պատկերացմամբ վերցնեն իրենց ձեռքը»,- ասաց Արամ Վարդեւանյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ-ում ելույթները կարող են լինել սուր, վիրավորական, կարող են լինել անընդունելի։ «Այդ ժամանակ ի՞նչ է պետք անել՝ նախազգուշացում, խոսափողի անջատում։ ՀՀ դատարաններում բոլոր գործերը եկեք կարճենք, ամեն մեկս յուրովի այդ հարցերին անդրադառնանք։ Մենք ի՞նչ ազդակ ենք տալիս հանրությանը։ Նիստը նախագահողը մեր խմբակցության կողմից ոչ ընդունելի որակում ու արտահայտություն է արել հաջորդող ժամանակահատվածում։ Ինչ արտահայտություններ արեց, ես դա չեմ կրկնում, դուք լսել եք։ Դուք պատկերացնում եք՝ ինչ եք անում՝ դուք ձեր գնահատմամբ սխալին սխալով եք արձագանքում»,- նշեց Վարդեւանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Վարդեւանյանը կոչ արեց՝ համեմատել այն խոսույթը, որը ներկայացվել է ՔՊ-ի կողմից, եւ այն խոսույթը, որը ընդդիմության կողմից է եղել։ «Երբ հնչեց արտահայտություն՝ «փուռը տալ», ձեր կարծիքով՝ նշվածը մեր հայրենակիցներին արժանի խոսո՞ւյթ է։ Երբ հնչեցին արտահայտություններ՝ հենց ինձ վերագրվող, դրանք վիրավորակա՞ն չէին։ Արդյոք այդ ժամանակ մեր արձագանքն այն էր, որ դրան անպայման հերթով բոլորս արձագանքենք, ոչ, որովհետեւ եթե վիրավորանքին վիրավորանքով ես արձագանքում, այդպես ո՞ւր ես հասնում»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ  

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել