ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ բանակցություն չի ընթանում, և նման բանակցություններ նախատեսված չեն։
Թրամփն այդ հայտարարությունն արել է Truth Social-ում՝ հավելելով Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակվում է «ամբողջ ուժով»։
Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել Թեհրանի պահանջները, այդ թվում՝ չի վերացրել ծովային շրջափակումը։
«Ուզում եմ հստակ հայտարարել, որ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ չեն կատարվել փոխըմբռնման հուշագրով նախատեսված ամերիկյան պարտավորությունները»,- պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում ասել է Ղալիբաֆը։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռ/կ


















































