Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ զինվորների մահվան թվերը քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

Օգոստոս 20,2026 10:10 Share

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարությունում քանի ինքնասպանության փորձի և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել։ Բոլոր դեպքերով նախաքննությունները իրականացվում են ՔԿ-ում։

ՔԿ-ից պատասխանեցին, թե տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին։

Մինչդեռ մենք անուններ չենք խնդրել, քրեական գործերի մանրամասներ չէինք պահանջել, չէինք հարցրել՝ ինչ հանգամանքներում են մահացել զինծառայողները կամ ինչ վարկածներ է քննությունը դիտարկում։

Մենք երկու թիվ ենք խնդրել։

Քանի՞ ինքնասպանության դեպք։

Քանի՞ ինքնասպանության փորձ։

Իհարկե, հրապարակված պաշտոնական հաղորդագրություններից արդեն իսկ հայտնի է, որ 2026-ին զինծառայողների մահվան առնվազն չորս դեպքով ՔԿ-ն քննություն է իրականացրել ինքնասպանության կամ զինծառայողին ինքնասպանության հասցնելու վարկածով։

Սրանք հրապարակված դեպքերն են։

Իսկ ընդհանուր թիվը մենք չգիտենք, որովհետև Քննչական կոմիտեն այն չի հայտնում. գուցե իրականում շատ ավելին է ընդհանուր թիվը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31