Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափով

Օգոստոս 21,2026 22:22 Share

Սեպտեմբերի 11-13-ը սիրված Buissup-ը կվերադառնա նոր ձևաչափով՝ Buissup Challenge-ով։

Երեք մրցութային օրերի ընթացքում տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ կմիավորվեն թիմերում՝ աշխատելու խոշոր ընկերությունների ներկայացրած իրական բիզնես քեյսերի վրա և մշակելու գործնական, կիրառելի լուծումներ։

Այս տարվա Challenge-ին բիզնես մարտահրավերներ կներկայացնեն Dalma-ն, Ucom-ը, Hay Cola Factory-ն, Coffee House-ը, Yan Products-ը, Cinema Star-ը, One Way Tour-ը, Sali-ն, Maple Leafs Clinic-ը և Bacon Products-ը։ Մասնակիցները կաշխատեն այն ուղղություններով, որոնք այսօր առանցքային նշանակություն ունեն բիզնեսների զարգացման համար՝ արհեստական բանականություն և թվայնացում, մարքեթինգ և
վաճառքների զարգացում, հաճախորդների փորձի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարում, ներքին գործընթացների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում։

Մասնակիցները բազմապրոֆիլ թիմերով երեք օր շարունակ կաշխատեն կոնկրետ բիզնես քեյսերի վրա։ Ամբողջ ընթացքում նրանց կողքին կլինեն ոլորտային փորձագետներն ու մենթորները՝ օգնելով զարգացնել գաղափարները և դրանք վերածել բիզնեսում կիրառելի առաջարկների։

Ծրագրի ավարտին թիմերը իրենց լուծումները կներկայացնեն ընկերությունների և բիզնես համայնքի ներկայացուցիչներին։ Լավագույն գաղափարների հեղինակ թիմերը նաև կստանան մասնաբաժին 3,5 մլն դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։

Buissup Challenge-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտական գիտելիքները դուրս բերել տեսական դաշտից և փորձարկել իրական բիզնես միջավայրում։

Մասնակցությունը նաև հնարավորություն է՝ աշխատելու տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ, ձեռք բերելու նոր փորձ, ընդլայնելու մասնագիտական կապերը և անմիջական շփում ունենալու խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ծրագրին կարող են դիմել առնվազն մեկ տարվա ոլորտային փորձ ունեցող մասնագետները։

Մասնակցությունը հնարավոր է ինչպես անհատապես, այնպես էլ նախապես ձևավորված թիմերով։

Buissup Challenge-ը կանցկացվի սեպտեմբերի 11-13-ը «ԱՅԲ» դպրոցում։

Մասնակցության հայտերը դեռ բաց են։ Ծրագրին մասնակցության պայմաններին և
դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել