«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջնական արձանագրենք. բանակում ոչ թե առանձին խնդիրներ ունենք, այլ խայտառակ բարձիթողի իրավիճակ: Չենք հասցնում ուշքի գալ մի ողբերգական դեպքից, արդեն հաջորդի մասին ենք լսում։
Եվ դրա գլխավոր պատասխանատուն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն է Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանն է նրան ներգրավել քաղաքական գործընթացների մեջ՝ բանակի՝ առանց այդ էլ ոչ կոմպետենտ կառավարումը թողնելով երկրորդ պլանում:
Կարդացեք նաև
Սուրեն Պապիկյանը պետք է հեռանա։ Բայց միայն նրա հեռացմամբ խնդիրը չի լուծվելու։
Քանի դեռ գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է, Պապիկյանի փոխարեն գալու է մեկ ուրիշ Պապիկյան։
Մեր բանակին հերթական պաշտոնափոխությունը չէ, որ պետք է, այլ՝ հուսալի և պրոֆեսիոնալ կառավարում, որը կապահովի յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ու բարեհաջող ծառայությունը հայրենիքին:


















































