Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայաՔվե»-ն իրավապահ և դատական համակարգին կոչ է անում զերծ մնալ քաղաքական իշխանության կամակատարը դառնալու պրակտիկայից

Օգոստոս 25,2026 18:03 Share

Իրավապահ մարմիններն այսօր վաղ առավոտից ձեռնամուխ են եղել վարչախմբի պարագլխի`
նախօրեին ԱԺ-ի ամբիոնից տված հրահանգի իրագործմանը, այն է`«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ քրեական հետապնդմանը:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի պարագլխի կողմից իրավապահ մարմինները որպես քաղաքական հաշվեհարդարի կույր գործիք օգտագործելու հանցավոր գործելակերպը և կոչ է անում իրավապահ և դատական համակարգին՝ զերծ մնալ քաղաքական իշխանության կամակատարը դառնալու պրակտիկայից, և իրենց գործունեության մեջ խստորեն առաջնորդվել օրենքի պահանջներով։

Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը։

«ՀայաՔվե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31