Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխեքին մյուս տատիկ-պապիկի տուն ինչի՞ չէիք ուղարկել։ Պահել էիք, որ երեխեքով շոո՞ւ անեիք. Փաշինյանը՝ Քոչարյաններին

Օգոստոս 27,2026 13:16 Share

«Որպես ՀՀ քաղաքացի՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել դատաիրավական համակարգի այն անձանց, որոնք այս ամենը ի ցույց են դրել հանրությանը՝ իրավական տեսանկյունից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քոչարյաններին առնչվող քրեական գործերին:

«Բա այս փաստերի հետ ութ տարի, չէ, 17-18 տարի, ՀՀ իրավապահ մարմինները ո՞նց են առնչվել։ Այն դատախազներն ու քննիչները, որոնք այս փաստերի մասին իմացել են, ո՞նց են արձագանքել։

Մենք պետական ստանդարտ պետք է սահմանենք։ Եթե նույնիսկ չեն իմացել, 2018-ից անընդհատ բարձրաձայնվել է։ Դատախազներն ու քննիչներն ի՞նչ գործողություն են ձեռնարկել։

Ե՞ս եմ զանգել՝ ասեք՝ գործ հարուցեք, կամ ե՞ս եմ զանգել ՝ ասել՝ այդ գործերը քննեք։ Քոչարյանական մաֆիան իր շոշափուկներն ունեցել ու դեռևս ունի Հայաստանի դատաիրավական համակարգում։ Խուզարկությունից առաջ պաստառներ էին գրել։

Պատմություն են սարքել, բա թե՝ երեխեքը… Բա եթե գիտեիք, որ գալու են, երեխեքին մյուս տատիկ-պապիկի տուն ինչի՞ չէիք ուղարկել։ Պահել էիք, որ երեխեքով շոո՞ւ անեիք։ Սա էլ ցույց է տալիս, որ երեխեքին զենքայնացնելու պրոցես է սկսվել։

Պետք է իրավապահ համակարգը բաց աչքով նայեր ու ասեր՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը վերին արտի ցորեննե՞ր են, կարող են թալանել ՀՀ-ն ու սերնդեսերունդ այդ թալանածը ժառանգե՞ն։

Ոչ մեկը հարցը չի տալիս՝ էդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտեղի՞ց։ Ասում են՝ բիզնեսով ենք զբաղվել։ Ո՞ւմ են ձեռ առնում։ Իրենք ուժեղ բիզնեսմե՞ն են, մենք էլ չենք կարողանում ոչ մեկի ձեռքից բան խլել։

Եվ Քոչարյանը, և Գագիկ Ծառուկյանը ամսվա մեկը, որ մոտենա, հեռախոսը պետք է բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ ոչ։ Այ սա է քաղաքական խնդիրը։ Ինչո՞ւ, որովհետև պետք է ապրեն օրինական եկամուտներով ու իրենց թոշակով։

Ինչ ապօրինի ձեռք են բերել՝ կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ, պետք է վերադարձվի ՀՀ-ին ու նրա ժողովրդին։

Եթե սա տեղի չունենա, նշանակում է՝ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա»։

Փաշինյանը հիշեց նաև նախկին գլխավոր դատախազին, այն դատախազներին ու քննիչներին, որոնց օրոք ու որոնց վարույթում են եղել Քոչարյաններին առնչվող գործերը և չեն արժանացել ընթացքի. «Պետք է բացատրություն տան ժողովրդին։ Նրանց բոլորի ունեցվածքները պետք է նայվեն, նրանց հաշվեհամարներն էլ պետք է նայվեն։

Կարո՞ղ է՝ փող եք առել, թե՞ ձեզ թվում է, որ ձեր հետևից եկող չի լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31