Լրահոս
Օրվա լրահոսը

Կիբեռոստիկանությունը զգուշացնում է. կեղծի՛ք է

Օգոստոս 27,2026 18:32 Share

ՀՀ կիբեռոստիկանության տելեգրամյան էջից.

ԶԳՈՒՇԱՑԵՔ։ Ներկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները:

Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող ֆիշինգային հղումներ։ Դրանց միջոցով հանցավորները փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

📵 Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություն ստանալուլու դեպքում

• Մի՛ բացեք հաղորդագրության մեջ նշված հղումները։
• Մի՛ մուտքագրեք անձնական, բանկային կամ այլ զգայուն տվյալներ։
• Տեղեկությունը ստուգեք միայն համապատասխան պետական մարմնի պաշտոնական աղբյուրներից։
• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը և նշեք հաղորդագրությունը որպես Spam/Junk։
• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ՝ անմիջապես կապվեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմինների անունից ստացված հաղորդագրության առկայությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Միշտ ստուգեք ուղարկողի և հղման իսկությունը։

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել