Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է
Արդյոք միջին անվանական աշխատավա՞րձն է որոշում մարդու կյանքի որակը։
Միջին աշխատավարձը բարձրանում է, բայց արդյոք դրանից փոխվո՞ւմ է նաև մարդու կյանքի որակը։
310,780 դրամը կարող է գեղեցիկ վիճակագրական թիվ լինել, բայց այն ցույց չի տալիս, թե որքան է իրականում վաստակում սովորական քաղաքացին։ Մեկը ստանում է 150 հազար, մյուսը՝ 200, մեկ ուրիշը՝ 500 հազար, իսկ մի քանիսը՝ միլիոններ։ Եվ այդ ամենը միասին ձևավորում են «միջին» թիվը։
Կարդացեք նաև
Բայց մարդն իր կյանքը միջիններով չի ապրում։ Նա վճարում է իր կոնկրետ վարձը, հիփոթեքը, կոմունալը, սննդի ու մյուս ծախսերը։
Ուստի կարևոր հարցը ոչ թե այն է, թե որքան է միջին աշխատավարձը, այլ՝ կարո՞ղ է մարդն իր աշխատանքով արժանապատիվ ապրել։
Այս մասին է «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքի հերթական թողարկումը։


















































