⚡️Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ ՀՀ-ն իբրև թե իրենց «պատմական հողն է»
🔷«Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի տնօրենների խորհրդի անդամ, համայնքի Նարիմանովի կազմակերպության նախագահ Թամրազ Թաղիևն այս երեխաներին ուղղված իր խոսքում ընդգծել է, որ Իլհամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է…» գաղափարը համայնքի գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է։
🔷Այս նյութը երեկ իր կայքում տեղադրել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նյութում նշված է, որ այս քննարկման համար հյուրընկալվել է 70 աշակերտ։
🔷Սա պետական քաղաքականություն է, որը փաստում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, Ադրբեջանը մեծ հաշվով իր սերունդը պատրաստում է ապագա պատերազմի։
Կարդացեք նաև
🔷Սա ցավալի է, բայց ազդակ է, որը չի կարելի անտեսել։
🔷Դրա համար եմ ասում՝ ես չեմ ուզում, որ մեր այսօրվա անգործության գինը վճարեն մեր սերունդները:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
Թարգմանությունը՝ «Ազգային ճակատ»-ի:


















































