Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրագմատիկ, վճռական, ուժեղ». Թրամփի բանագնացը Փաշինյանի և Ալիևի մասին

Սեպտեմբեր 04,2026 15:20 Share

«Ազատություն». ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցցանի էջում տարածել է Washington Еxaminer-ում Մերձավոր Արևելքի հարցերով իր բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հոդվածը, որում վերջինս անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Դոնալդ Թրամփի ունեցած դերին:

Ինչպիսին են Փաշինյանն ու Ալիևը՝ ըստ Ուիթքոֆի

Ուիթքոֆը նշում է, որ 2025-ի մարտին Բաքու կատարած առաջին այցի ժամանակ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի հարաբերություններն Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ չեն ստացել այն ուշադրությունը, որին արժանի են։ Նա նշում է, որ Ադրբեջանի նախագահը «ուժեղ, վճռական» առաջնորդ է, որը պատրաստ է կայացնել խաղաղության համար անհրաժեշտ դժվար որոշումներ և հասկանում է ինչպես իր պետության շահերը, այնպես էլ տարածաշրջանային կայունության կարևորությունը։ «Այդ այցը համոզեց մեր թիմին, որ ճիշտ մոտեցման դեպքում առաջընթացը հնարավոր է»,- գրում է ամերիկացի պաշտոնյան։

Խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ Ուիթքոֆը նրան նկարագրում է որպես «պրագմատիկ և խիզախ առաջնորդ», որը կարող է որոշումներ կայացնել իր ժողովրդի շահերից ելնելով, նույնիսկ այն դեպքում, երբ գիտի, որ ժողովուրդը սկզբում այդքան էլ լավ չի ընդունի այդ որոշումը:

Հաջորդող հինգ ամիսների ինտենսիվ հանդիպումները թե՛ Բաքվում, և՛ Երևանում, ըստ նրա, բացահայտեցին մեկ հիմնական ճշմարտություն. հակամարտությունը պետք է դիտարկվեր այլ տեսանկյունից:

«Գործնական խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանի՝ Նախիջևանի էքսկլավ անարգել մուտք գործելու անհրաժեշտությունը, երկար ժամանակ համարվում էին զրոյական ելքով տարածքային վեճեր։ Անհրաժեշտ էր ոչ թե հնացած բանաձևերի ևս մեկ կրկնություն, այլ թարմ մտածողություն, ստեղծագործական լուծումներ և, ամենից առաջ, առաջնորդություն»,- գրում է ԱՄՆ նախագահի բանագնացը։

Սպիտակ տան ղեկավարի հատուկ բանագանցը նշում է, որ Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ է, բարգավաճ և կայուն, քանի որ «Թրամփը, Ալիևը և Փաշինյանը նախընտրեցին արդյունքները՝ հռետորաբանության փոխարեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930