Քննարկվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվեցիային ներպետական օրենսդրության համապատասխանության իրավական գնահատման զեկույցը՝ Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությամբ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Արսեն Նիկողոսյանն անդրադարձել է ներպետական օրենսդրության համապատասխանությանը Կոնվենցիային՝ նշելով համալիր օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը։
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը խոսել է ՀՀ ներպետական օրենսդրական և միջազգային կոնվենցիոնալ կարգավորումներից, մարդու օրգանների թրաֆիքինգին առնչվող հայաստանյան դատական պրակտիկայից՝ նշելով, որ տվյալ վիճակագրությունը ձգտում է զրոյի։
Արուս Հայրապետյանը կարևորել է նաև թեմայի վերաբերյալ դատավորների վերապատրաստման անհրաժեշտությունը։


















































