Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն ու Փաշինյանը չեն ասում, թե ինչ օժանդակություն է եղել ՌԴ-ից. ես կհիշեցնեմ Փաշինյանի խոսքերը. Շարմազանով

Սեպտեմբեր 05,2026 00:18 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

2020-ի աշնանը Փաշինյանն էր նշում, որ ադրբեջանցիները չկարողացան ներխուժել Սյունիքի խորքերը բացառապես ՌԴ-ի շնորհիվ։

Վերջին օրերին ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության դեմ աժիոտաժ է սկսվել։

Իրար հերթ չտալով՝ կեղծ ինքնիշխանները պահանջում են 102-րդ ռազմաբազայի դուրսբերում ՀՀ-ից։

Ասում են՝ ի՞նչ են արել ռուսները 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում, բայց օժանդակությունը հիշում են քչերը։

Չգիտես ինչու՝ ՔՊ-ն ու Փաշինյանը չեն ասում, թե ինչ օժանդակություն է եղել ՌԴ-ից։

Քանի որ իրենք լռում են, ես կհիշեցնեմ Փաշինյանի խոսքերը 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը։

Մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ թեմայի մասին, հիմա եւս մեկ անգամ հիշեցնեմ։

2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը, խոսելով ռազմաճակատում իրավիճակի ու հնարավոր հրադադարի մասին, ասել է մեզ այդ օրը, որ ինքը խնդրել է ՌԴ նախագահին, որպեսզի ռուսական դրոշներ տեղադրվեն Մեղրիից մինչեւ Տեղ եւ Սոթք, որպեսզի ադրբեջանցիները չներխուժեն Սյունիքի խորքերը։

Ըստ նրա, ռուսները նույն օրը դա արել են ու դրա արդյունքում ադրբեջանցիների ռազմական էքսպանսիան Սյունիքի նկատմամբ անհնարին է դարձել։

Հիմա հարց. եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ո՞ւմ եք դիմելու դրոշներ տեղադրեն, որ թուրքերը չմտնեն Հայաստան։

Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, քանի որ այն բխում է ՀՀ անվտանգության պահպանման շահերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930