🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.69 մ (06.09.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 47 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.825 մլն. մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 6-ը ներառյալ՝ 173.212 մլն.մ³:
🟦 Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 1.361 մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից սեպտեմբերի 6-ը ներառյալ՝ 66.151 մլն.մ³:
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































