Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի գնի թանկացումը, կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ ԵՄ չմտնելը»․ Թագուհի Ղազարյան

Սեպտեմբեր 08,2026 17:05 Share

«Ինչու դուք չգիտեի՞ք, որ ՀՀ-ն պետք է սպասի։ Մենք հայտարարել էինք՝ մեր վերջնաժամկետը մոտավոր 2029 թվականն է, որի գործողությունների ծրագիրը կա։ ԵՄ պայմանն այն է, որ գործողությունների ծրագիրն ավարտելուն պես․ ոչ հետ, ոչ առաջ գնալու այլ ընթացակարգ գոյություն չունի»,- լրագրողների փաստմանը՝ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը, ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին խոսելով, նշել էր, որ դեռևս վաղ է նշել կոնկրետ ժամկետ, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միության երկրներ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ կա տեսակետ, որ ԵՄ պաշտոնյայի հայտարարությունը կապված է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ ԵՄ-ին անդամակցության հետ կապված հանրաքվե կարող էինք անել, բայց չարեցինք, Թագուհի Ղազարյանն արձագանքեց․ «Չի կարող վիզաների ազատականացումը որևէ քաղաքական հայտարարության հետ կապված լինել, տեխնիկական չափանիշների մասին է խոսակցությունը, քաղաքական որոշումն արդեն կայացվել է, երբ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ է սկսվել»։

Անդրադառնալով հանրաքվեի անցկացման հետ կապված ՌԴ-ից հնչող հայտարարություններին՝ Թագուհի Ղազարյանն ասաց․ «Մենք, իհարկե, հանրաքվե կանենք, բայց դրա համար ընթացակարգեր կան, որ հասնենք հանրաքվեի փուլին։ Շնորհակալ եմ աջակցության համար, որ առաջարկում են հանրաքվե անել։ Հանրաքվեն չի կարող այս տարի լինել»։

Լրագրողների դիտարկմանը՝ այսինքն՝ մինչև 2029-ը՝ մինչև ԵՄ-ի նշած ժամկետը, ՀՀ-ն կշարունակի օգտվե՞լ ԵԱՏՄ օգուտներից, պատգամավորը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում ԵԱՏՄ-ից օգտվել, ԵԱՏՄ-ն բարեգործական կազմակերպությո՞ւն է։ ԵԱՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, մենք միմյանցից օգտվում ենք։ Այնպես չէ, որ ՀՀ-ն միակ օգտվողն է այդ կազմակերպությունից։ ԵԱՏՄ-ն կշարունակի ՀՀ-ից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն չի որոշել դադարեցնել անդամակցությունը»։

Հարցին՝ եթե այնպես ստացվի, որ ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնենք, ԵՄ անդամ չհաջողվի դառնալ, և ՌԴ-ն գազի գինը թանկացնի՝ հասցնելով մինչև 600, 700 դոլար, այդ դեպքում ՀՀ-ն կարո՞ղ է տնտեսապես զարգանալ, Թագուհի Ղազարյանն այսպես պատասխանեց․ «Կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի գնի թանկացումը, կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ ԵՄ չմտնելը։ Դա նույնպես տարբերակներից մեկն է, որ ՀՀ-ն կարող է սպառել բարձր գնով գազ։ ՀՀ քաղաքացիները կունենան և′ գազ, և′ գազի փող։ Չեմ կարծում, որ ՀՀ-ն պետք է կարևոր հարցերում կոմպրոմիսի գնա գազի գնի պատճառով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930