Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է գեղեցիկ, արժեքավոր, քաղաքային միջավայրին հարմար նման կարևոր շենքը քանդել, փոխարենը կառուցել հերթական անդեմ բարձրահարկը». Վիկտոր Մնացականյան

Սեպտեմբեր 11,2026 13:15 Share

Վիկտոր Մնացականյանի ՖԲ էջից.

Լավ, դեռ որքա՞ն կարելի է երևանցիներին հիմարի տեղ դնել։

Մոլորեցնել նման շռայլ, ականջահաճո բառերով (գովազդային ռոլիկներով) և զուգահեռաբար ոչնչացնել Երևանի, ու հատկապես Կենտրոնի ճարտարապետական ինքնությունը։

Եթե դուք, ցավոք, գտել եք այնպիսի մարդկանց, որոնք հանուն փողի պատրաստ են աչք փակել պատմական Երևանի ոչնչացման վրա, ապա ես չեմ պատրաստվում։

Ո՞նց կարելի է գեղեցիկ, արժեքավոր, Քաղաքային Միջավայրին հարմար Նման Կարևոր շենքը քանդել, փոխարենը կառուցել հերթական անդեմ բարձրահարկը։

Թումանյան փողոցը Երևանի կենտրոնի այն հատվածներից է, որտեղ դեռևս պահպանվել են քաղաքային հիշողության շերտերը, միջավայրը, մասշտաբը, այն պարզապես ճարտարապետական հորինվածք չէ, այլ երևանյան կյանքի զարկերակներից մեկն է, ինչ-որ մի քաղցր հիշողություն է՝ իր բոլոր առումներով։

Իսկ Ալավերդյան թաղը (Հանրապետության փողոց) կենտրոնի այն եզակի հատվածներից է, որը պահպանել է իր թաղային յուրօրինակությունը, ինքնապիպությունը և շատ ռիսկային է բարձրահարկների ներմուծումը արդեն ձևավորված ու սիրված միջավայր:

Բացի այդ, ինչ-ինչ հաշվարկների արդյունքում քանդման դատապարտված զարմանալիորեն եվրոպական արտաքինով ֆանտաստիկ շենքը՝ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի գործերից է: Թվում է թե, այս հանգամանքն ինքնին պետք է կանխարգելեր շենքի նկատմամբ որևէ ոտնձգություն: Ամենևին՝ ոչ:

Օպերայի դիմաց կառուցվեց Հյուսիսային մոնստրը (Հյուսիսային պողոտա, շ. 1), Աբովյան-Թումանյան խաչմերուկին՝ (շենք 9) աղավաղելով Ճարտարապետներ Հալաբյան- Քոչար – Մազմանյանի միջազգային մրցույթներ հաղթած կառույցը ու դառնալով ինչ-որ անդեմ շինություն։

Ոչնչացվեց Սարյանի վրա Էդվարդ Սարապյանի՝ Երևանի մյուս գլխավոր ճարտարապետի հեղինակած ինքնատիպ Հայփոստի շենքը (Սարյան փ., շ. 22), Պոլիտեխնիկի Թամանայանական շենքի (քիմիական ֆակուլտետ,Տերյան փ., 105) կողքին աճեց միջավայրին անհամաչափ մի գիգանտ (Կեմպինսկի)։

Հիմա էլ սա։

Երևանի պատմական կենտրոնում նման յուրաքանչյուր միջամտություն պարզապես մեկ շենքի կորուստ չէ։ Դա քաղաքի, փողոցի խեղում է, հիշողության ոչնչացում։

Անհագություն, ագահություն, անպատասխանատվություն։ Ուրիշ բառեր դժվար է գտնել։

Իսկ քաղաքային իշխանությունները քաղաքի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու փոխարեն աշխատանքի իմիտացիա են մեզ հրամցնում։

Ամենազարմանալին այն է, որ ո՛չ Ավագանու նիստում, ո՛չ Խորհրդարանում, կամ թեկուզ մեկ պատգամավոր չի բարձրացնում այս շենքի պահպանության հարցը, առարկություն չի հայտնում, հարց չի ուղղում վարչապետին:
Քանի՞ շենք դեռ պետք է քանդենք, քանի՞ փողոցի դիմագիծ պետք է աղավաղեք մինչև` հասկանք, որ Երևանի ինքնությունը վերականգնվող ռեսուրս չէ։

Կարևորը «Էրեբունի-Երևան» օրհներգի տակ կանգնեք՝ ձիգ։
Երևան դարձած իմ հաջող գործարք!!!

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930