Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարող Երեւանի ամենամեծ հրապարակին կից, ամենաճանաչված փողոցներից մեկի անունը փոխվել միայն այն բանի համար, որ ուզում ես պատժել պատմական ինչ-որ մի կերպարի: Օրինակ` ինչ-որ մեկն այս մասին խոսե՞լ է երեւանցիների հետ. Վիկտոր Մնացականյան. «Հրապարակ»

Հունիս 26,2026 10:25 Share

Երեւանի Ամիրյան փողոցն անվանակոչվել է Պապ թագավորի անունով, որոշումը կայացվել է Երեւանի ավագանու հունիսի 23-ի նիստում:

«Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մնացականյանը, մեզ հետ զրույցում խոսելով մայրաքաղաքի փողոցների անվանափոխության անհրաժեշտության մասին, ասաց. «Հարցին կփորձեմ պատասխանել որպես քաղաքային պլանավորող: Փողոց անվանափոխելը չպետք է դառնա ինքնանպատակ: Տպավորություն է, որ Ամիրյան փողոցի անվանումը փոխելով ուզում են Արսեն Ամիրյանին պատժել կամ ինչ-որ սանկցիա կիրառել: Կա քաղաքային կառավարման եւ քաղաքային պլանավորման հետ կապված մի տերմին, որը նաեւ հատուկ է դեմոկրատական երկրներին, այն կոչվում է մասնակցային կառավարում: Դա այն է, երբ դու բնակչին գործընթացների մասնակիցն ես դարձնում: Չի կարող Երեւանի ամենամեծ հրապարակին կից, ամենաճանաչված փողոցներից մեկի անունը փոխվել միայն այն բանի համար, որ ուզում ես պատժել պատմական ինչ-որ մի կերպարի: Այս հարցը շատ մարդաբանական հարց է: Օրինակ` ինչ-որ մեկն այս մասին խոսե՞լ է երեւանցիների հետ: Կո՞ղմ են արդյոք երեւանցիներն այդ որոշման հետ, թե՞ դեմ են: Ես կարծում եմ, որ նման փոփոխությունները պետք է արվեն տեղական փոքր հանրաքվեներով: Հնարավորություն մենք ունենք՝ նման բան անելու: Չի կարելի ֆեյսբուքյան լայքերի մակարդակով նման որոշումներ կայացնել: Աշխատանքի իմիտացիա են ստեղծում, սակայն իրականում վարկաբեկում են Երեւանի ավագանու որոշումները»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել