«Բազմաթիվ թերություններ կային մինչև 2018-ը, բայց այն, ինչ հիմա կատարվում է, արդեն անհամեմատելի է, այս խախտումներն արդեն կրում են տոտալ բնույթ։ Ըստ էության ՀՀ-ում հաստատվել է բռնատիրություն, մեկ մարդու իշխանություն»,- «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ ահազանգեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա տեղեկացրեց՝ զեկույցը հասանելի է համացանցում անգլերեն և հայերեն լեզուներով, փաստաթուղթն ուղարկվել է բոլոր դեսպանատներին, միջազգային կառույցներին, հայաստանյան լրատվամիջոցներին։
Ստեփան Դանիելյանը փաստեց՝ 2018-ից սկսած մենք անընդհատ լսում ենք այդ համեմատությունը՝ մինչև 2018-ը ինչ է եղել և ինչ է եղել 2018-ից հետո․ «Լսում ենք, որ 2018-ից մենք արդեն ժողովրդավարության կղզյակ ենք, արդեն օրենքի իշխանությունն է գործում ՀՀ-ում, մեր ինքնիշխանությունն է ամրապնդվում և բազում հաջողություններ ունենք։ Հետաքրքիր կլիներ համեմատել՝ իսկ իրավական առումո՞վ ինչ իրավիճակ էր մինչև 2018-ը և 2018-ից հետո։ Ակնհայտ է, որ այժմ խախտումները կրում են համատարած բնույթ»։
Կարդացեք նաև
«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































