Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Նժդեհ Իսկանդարյան․ «Ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց օրակարգերը, քանի որ արցախյան հարցը մենակ մերը չէ»․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2026 11:03 Share

Ավելի քան երկու ամիս է, ինչ Արցախի պետական երկու ինստիտուտները գլխատված են` թափուր են Արցախի Հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահների պաշտոնները։

Արցախի քաղաքական վերնախավը, ակնհայտորեն, չի կարողանում նոր թեկնածուներ ընտրել։ Տեղեկություններ կան, որ մեծ մասը նահանջել է իշխանական ճնշումներից եւ պատրաստ չէ շարունակել պայքարը։ Վիճակն այնքան անհույս է, որ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ՀՀ քաղաքական ուժերին է օգնության ակնկալիքով դիմել՝ հույս ունենալով, որ նրանց աջակցությամբ գլուխ կբերեն թափուր պաշտոնները համալրելու գործը։

Որքանով է ազնիվ՝ չունենալ դիրքորոշում Արցախի պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովելու հարցում, փոխարենը պահանջել հստակություն ուրիշներից՝ հարցրինք Նժդեհ Իսկանդարյանին։ «Տեղին է Ձեր հարցը, բայց ես եւ ԱԺ փոխնախագահն առիթ ունեցել ենք հայտարարել, որ սպասում ենք ավելի բարենպաստ պայմաններում այդ ընտրությունը կատարել»։ Թե որոնք են այդ բարենպաստ պայմանները, Նժդեհ Իսկանդարյանը չմանրամասնեց, ասաց, որ, իր կարծիքով, ԱԺ պատգամավորների տիրույթում է ԱԺ նախագահի ընտրությունը, եւ պետք է ընտրեն։ Ինչո՞ւ չեն ընտրում, վախենո՞ւմ են իշխանության ճնշումներից, թե՞ արժանի թեկնածուներ չկան։ «Չեմ կարծում, թե արժանի թեկնածուներ չկան»,- ասաց նա։ Նրա կարծիքով՝ «ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հստակեցնեն իրենց օրակարգերը, քանի որ արցախյան հարցը մենակ մերը չէ»։

Զրուցակիցս հիշեցրեց, որ ՔՊ-ն 2021 թվականի ընտրություններին իր նախընտրական ծրագրում նշում էր Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին, մինչդեռ 2026-ին, ըստ ՔՊ-ի, Արցախն Ադրբեջանի մաս էր կազմում։ Իսկանդարյանի խոսքով՝ առաջիկայում կսկսեն հանդիպում-կոնսուլտացիաները։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930