Լրահոս
Օրվա լրահոսը

Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարները կհանդիպեն՝ ստորագրելու համագործակցության համաձայնագիր․ Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 13,2026 19:20 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն The Telegraph-ի` Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարները վաղը (14 սեպտեմբերի) կհանդիպեն Քարդիֆում՝ ստորագրելու համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է Միացյալ Թագավորության կազմալուծումը։

Վերոնշյալ տարածաշրջանների ղեկավարները մտադիր են Լոնդոնից պահանջել անկախության վերաբերյալ հանրաքվեներ անցկացնելու իրավունք, իսկ Հյուսիսային Իռլանդիայի դեպքում՝ Իռլանդիայի Հանրապետության հետ վերամիավորման հարցով հանրաքվե անցկացնելու իրավունք։

Ուելսում վերջերս կայացած ընտրություններում «Պլայդ Քիմրու» կուսակցության՝ լեյբորիստներին հաղթելուց հետո, պատմության մեջ առաջին անգամ ազգայնական ուժերը միաժամանակ իշխանության են եկել բոլոր երեք ինքնավար տարածքներում։

Այս նախաձեռնությունն ի հայտ է եկել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունից վարչապետ Էնդի Բերնհեմի հայտարարությունների ֆոնին, որը խոստացել էր քննարկել այդ հարցը։

Ի դեպ, զուգադիպություն է, թե՞ ոչ, բայց Financial Times-ը նշում է, որ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում հրապարակավ արտահայտվել է Իռլանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միավորման օգտին։ Վարչապետ Միխոլ Մարտինի ներկայությամբ նախագահ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար տեսնել միասնական Իռլանդիա, նման սցենարն անվանել է անխուսափելի և հավելել, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հիմա։

Ավելի ուշ նա կրկին անդրադարձել է այդ թեմային՝ միավորումը բնութագրելով որպես «հիանալի» իրադարձություն, միևնույն ժամանակ ընդունելով, որ Մեծ Բրիտանիան ակնհայտորեն պետք է իր խոսքն ունենա։

Նշեմ, որ Լոնդոնի և Հյուսիսային Իռլանդիայի «յունիոնիստների» համար սա տհաճ ազդանշան էր։ Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակն ամրագրված է «Ավագ ուրբաթի համաձայնագրով» և դրա փոփոխությունը հնարավոր է միայն երկու կողմերի ընտրողների աջակցությամբ։

Ի դեպ, Իռլանդիայի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ չցանկացավ զարգացնել այդ թեման՝ ավելի ուշ նշելով, որ Թրամփի դիրքորոշումը չպետք է զարմացնի։

Իսկ «Յունիոնիստականներն» ավելի կոշտ են արձագանքել՝ հայտարարելով, որ Հյուսիսային Իռլանդիայի ապագան պետք է որոշեն նրա բնակիչները, ոչ թե Վաշինգտոնից, Դուբլինից կամ Լոնդոնից հնչող հայտարարությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930