Լրահոս
Օրվա լրահոսը

2020-ից հետո հրաժարական չտալը դարձավ քաղաքական ընտրություն․ Մետաքսե Հակոբյան

Սեպտեմբեր 13,2026 21:10 Share

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար։
Ոչ թե որովհետև պարտությունը միայն մեկ մարդու որոշման արդյունքն էր, այլ որովհետև պետության ղեկավարը պարտությունից հետո կրում էր քաղաքական պատասխանատվություն և պարտավոր էր իր տեղը զիջել՝ երկիրը նոր ռազմավարությամբ վերականգնելու հնարավորություն տալու համար։

Բայց նա չհրաժարվեց։

Եվ սկսվեց պարտվողական քաղաքական շղթան։

2020-ի պարտությունից հետո իշխանությունը պահպանվեց։

2021-ին Ադրբեջանը սկսեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել, իսկ մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Սյունիք և Գեղարքունիք։

2022-ի սեպտեմբերին արդեն լայնածավալ ագրեսիա իրականացվեց Հայաստանի դեմ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ջերմուկը, Սոթքը, Կութը և բազմաթիվ սահմանամերձ բնակավայրեր հայտնվեցին ադրբեջանական կրակի տակ։

Ու այստեղ այլևս հնարավոր չէ ամեն ինչ ներկայացնել որպես «Արցախի հարց»։

Ադրբեջանը հարվածում էր Հայաստանի Հանրապետությանը։

Հետևաբար 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե իրարից կտրված դրվագներով, այլ մեկ քաղաքական գործընթացի մեջ։

  • Պարտություն։
  • Քաղաքական պատասխանատվության չստանձնում։
  • Իշխանության պահպանում։
  • Ադրբեջանի պահանջների աճ։
  • Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումներ։
  • 2022-ի լայնածավալ ագրեսիա։

Եվ այս ամբողջ ընթացքում նույն իշխանությունը շարունակում էր մնալ պետության ղեկին։
Սա է գլխավոր քաղաքական հարցը։
Ի՞նչ իրավունքով պարտված իշխանությունը 2020-ից հետո պահանջեց ժամանակ՝ իր քաղաքականությունը շարունակելու համար։
Եվ ավելի կարևոր է. ո՞վ է պատասխան տալու այն քաղաքականության համար, որի ընթացքում Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջները ոչ թե նվազեցին, այլ ընդլայնվեցին՝ Արցախից հասնելով Հայաստանի ինքնիշխան տարածք։

2020-ից հետո հրաժարական չտալը դարձավ քաղաքական ընտրություն։
Իսկ այդ ընտրության հետևանքները Հայաստանը վճարեց արդեն իր ինքնիշխան տարածքի, իր զինվորների և իր անվտանգության գնով։

Թող Աստված մեզ ուժ ու տոկունություն տա՝ արժանի լինելու հանուն Հայրենիքի նահատակված մեր քաջորդիների պատգամին։

Չհանձնվել, չուրանալ և շարունակել պայքարել Հայրենիքի համար՝ մինչև նրանց պատգամի իրագործումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930