Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչվերացը ևս ասելիք ունի այսօրվա մարդուն․ Միքայել արքեպիսկոպոս

Սեպտեմբեր 13,2026 20:38 Share

Սեպտեմբերի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Նվիրական օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

Սրբազան Հայրն, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ Խաչվերացը տխրության, սգի, տրտմության ու չարչարանքի գիտակցության օր չէ, այլ խաչի հաղթության ու բարձրացման:

Խոսելով Խաչվերացի տոնի պատմական իրադարձությունների մասին՝ Միքայել արքեպիսկոպոսն ընդգծեց, որ ինչպես մեր եկեղեցական ցանկացած տոն, Խաչվերացը ևս ասելիք ունի այսօրվա մարդուն։ Այն մեզ համար սոսկ պատմական իրադարձություն չէ, այլ այսօր տեղի ունեցող կենդանի իրողություն, որը միտված է փոխակերպելու մեզ, որպեսզի մենք նմանվենք մեր երկնավոր Հորը։

«Խաչվերացը պատգամ ունի՝ փարվելու խաչին ու Խաչյալի խորհրդին և դրանով վաստակելու հարություն ոչ միայն անհատական, այլև հավաքական ու հայրենական կյանքում: Խաչը պետք է հաղթական լինի մեր երկրի բոլոր անկյուններում, և երբեք թույլ չպիտի տանք, որ խաչի նշանն անարգվի», – հավելեց Պատարագիչ սրբազանը։

Քարոզի վերջում, վերըստին դիմելով ներկաներին, Սրբազան Հայրը պատգամեց՝ Քրիստոսի Կենարար խաչն ունենալ սրտերում, մտքերում և հոգիներում՝ իբրև կենարար մի աղբյուր, որը կյանք է տվել դարեր շարունակ, կյանք է տալիս այսօր և տալու է վաղը, որովհետև Խաչյալին մահ չկա, և խաչին փարվածին սպասվում է հարություն ու հաղթանակ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930