Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Զվերեւը կանգնեցրեց Կարեն Խաչանովին

Սեպտեմբեր 12,2026 20:20 Share

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթը ԱՄՆ բաց առաջնությունում։

Կիսաեզրափակիչ փուլում  աշխարհի 50-րդ ռակետը հանդիպեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւի հետ, որն ավանդաբար Խաչանովի ամենաանհարմար մրցակիցներից է։ Տխուր ավանդույթը այս անգամ էլ չխախտվեց։ Մեր հայրենակիցը երեք սեթում 3։6, 6։7, 6։7 հաշվով կրկին պարտվեց ATP 2-րդ ռակետին. Թեեւ խաղի ընթացքում հաջողության հասնելու բազմաթիվ իրական հնարավորություններ ուներ։ Նրանց դիմակայությունը տեւեց 2 ժամ 40 րոպե։

Վճռորոշ խաղում գլխավոր մրցանակը կվիճարկեն Ալեքսանդր Զվերեւը եւ ամերիկացի Մեն Շելթոնը, որն իր հերթին առավելության է հասել իր հայրենակից Ֆրենսիս Տիաֆոյի նկատմամբ՝ 4։6, 6։3, 6։3, 7։5։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930