Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ Երբ հասել է այն պահը, երբ դա պետք է վերածվի գործնական պրոցեսի, առաջացել է ինչ-որ պատ։ Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ այդ պատը Հայաստանի իշխանություններն են․ «Փաստ»

Սեպտեմբեր 03,2026 09:30 Share

«Իմ դուստրը տասը տարեկան չկար, երբ երեք տարի առաջ տեղահանվեցինք Արցախից։ Հիմա նա ամեն օր պատմում է իր պլանների մասին, երբ նա վերադառնա Արցախ։ Փոքր երեխան չի ասում՝ որ վերադառնամ Արցախ, նշում է՝ երբ վերադառնամ Արցախ։ Եթե ոչ շատ մեծ անցյալ չունեցող երեխայի մոտ ամուր է վերադարձի գաղափարը, ինչպե՞ս կարող ենք մենք ուրանալ այդ գաղափարը։ Այդ դեպքում կնշանակի, որ ես կուրանամ իմ ամբողջ կյանքը։ Ուրացողները պատմության գրկում մնալու են որպես դավաճաններ, իրենք էլ, երբ ժամանակը գա, գերեզման են ունենալու, բայց դրանք հիշող չի լինելու, իսկ հայրենիքը լինելու է»,-նկատում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյան։

Արցախի շուրջ մշտապես գործընթացներ են զարգանում, մեկ՝ ավելի ակտիվ, մեկ՝ մի քիչ պասիվ։ Պատգամավորի խոսքով, զարգացումների փուլն անցանք։ «Այդ առումով բավականին հաջողեցինք միջազգային հարթակներում, տարբեր դերակատարների ներգրավմամբ այդ հարցի շուրջ։ Չեմ ուզում ավելորդ պաթոս ձևավորել դրա շուրջ։ Այնպես չէ, որ միջազգային հարթակներում կա մեր՝ հայրենիք վերադառնալու ցանկության մասին վերաբերմունք։ Բայց մեկ կարևոր վերաբերմունք կա, որը մեր իրավունքներին է առնչվում։

Միջազգային որևէ դերակատար, կառույցի ներկայացուցիչ, ղեկավար երբեք դրան հակառակ չի արտահայտվել։ Հակառակը՝ իրենք են կոնկրետ ձևակերպումներ տվել մեր իրավունքների մասին, որ այո՛, մեր բացարձակ, անօտարելի իրավունքն է ապրել մեր տներում, ունենալ հնարավորություն այցելել մեր հարազատների, ընկերների, նախնիների շիրիմներին։ Դա մեր բնական իրավունքն է։ Հետևաբար, բոլոր գործընթացներն այդ ուղղությամբ պետք է լինեն։ Դերակատարները փաստել են, որ սա որևէ քաղաքական գործընթացի հետ առնչություն ունենալ չի կարող, բացառապես հումանիտար գործընթաց է, և որևէ մեկը խոչընդոտելու, արգելելու իրավունք չունի։ Բայց երբ հասել է այն պահը, երբ դա պետք է վերածվի գործնական պրոցեսի, առաջացել է ինչ-որ պատ։ Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ այդ պատը Հայաստանի իշխանություններն են։ Առանց իրենց մասնակցության, հօգուտ մեզ վերջնարդյունք չենք կարողանալու գրանցել։

Իրենց խորհուրդներում հատուկ նշել են, որ Հայաստանը խնդիր ունի ազգային իշխանություններ ունենալու, ազգային օրակարգ առաջ տանելու։ Հետևաբար, Հայաստանում պետք է փոխվեն իշխանությունները, բայց մինչ իշխանությունների փոխվելը և ազգային իշխանությունների ղեկին լինելը, ունենք կարևորագույն առաքելություն, որը, կարծում եմ, մեր սահմանափակ հնարավորություններով իրականացնում ենք, այն է՝ թույլ չտալ Արցախի հարցի փակումը։ Սեպտեմբերի 2-ին ժամը ութից Եռաբլուրում էի, մոտ չորս ժամ մնացել եմ այնտեղ, իմ հեռանալուց մարդկանց հոսքը չէր դադարում՝ գալիս էին խմբեր, անհատներ։ Դա նաև ինքնապաշտպանություն է։ Քաղաքական պրոցեսներից շատերը հեռու են, բայց նշում են՝ Արցախի հարցի վերջնական փակումը ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Դա ենթագիտակցորեն հասկանում են, և թեկուզ իրենց լուռ ներկայությամբ, թեկուզ որևէ գործողության չգնալով՝ դա ցույց են տալիս»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930