Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 06,2026 23:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ա1+». Ադրբեջանցի զինվորը հայտնվել էր ՀՀ տարածքում, ու հետևանքներ էին եղել։ Infocom-ի Ctrl Z հաղորդման ժամանակ, արձագանքելով լրագրողի այս դիտարկմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Դե գիտեք՝ ունենք սահմանային պաշտպանություն, Ադրբեջանն էլ ունի։ Ադրբեջանի կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Պետք է հաշվի առնել՝ տեղանքը շատ բարդ է։ Որոնողական աշխատանքներ են տարվել քանի օր՝ երկու կողմից դրոններով, բայց չի հայտնաբերվել, որովհետև տարածքը շատ բարդ է, և այնտեղ հեշտ է պատսպարվել։ Իհարկե, պետք է քննություն արվի՝ մանրամասն հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,– նշեց Փաշինյանը։

Իսկ այն հարցին, թե ինչու Շաքիի բնակչությունը տեղյակ չի եղել, որ փախուստ է եղել, որպեսզի պատրաստված լինեն, նա պատասխանեց.

«Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել, որովհետև զինվորներն ինքնակամ լքում են տարածքը։ Առանց որևէ փաստի, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում, այդպիսի տեղեկություն տալը կնշանակի, որ կեղծ տեղեկություն ենք տալիս։

Ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել էր, և որոնողական աշխատանքներ են կատարվել, և դրանց ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունները։ Չկար փաստ, որ զինվորն անցել է Հայաստանի տարածք և կարող է հասնել բնակավայր։

Պատկերացրեք, որ լինի մամուլի հաղորդագրություն, որ զինվորն անցել է սահմանը, և մի ամիս չգտնեն, և զինվորը ինչ-որ մի տեղ է՝ Ադրբեջանում։ Ամիսներով պետք է խուճապի մթնոլորտը պահպանվեր»։

Վարչապետն ասաց, որ ամբողջ մեր սահմանի երկայնքով կան շատ խտությամբ տեսադիտարկման համակարգեր, բայց եթե թանձր մառախուղ է, այդ տեսադիտարկման համակարգը կարող է և չգործել։ «Հիմա քննություն է գնում այդ թեմայով, կպարզվի։ Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան, թե մոլորվել ու անցել է Հայաստան»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ զինվորը դասալիք է, և Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել։ «Բայց մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում և պատիժը կկրի»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի զինվորի՝ Բաքվում պահվող հայերի հետ փոխանակմանը, վարչապետն ասաց. «Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնելու դեպքերը անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Ենթադրենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու։

Եղել է, որ զինվորը անցել է, ոչինչ չի արել, հանցագործություն չի արել, մենք զինվորին հետ ենք վերադարձնում։ Եթե մենք անցած, մոլորված զինվորին նախապայմանով տանք, որ գերի վերադարձնեն, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մենք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք։

Լեգենդները, որ դիվերսիա է եղել, անցել են երեք հոգի, են եղել կամ տաս հոգի, բացարձակ անհեթեթություն է»,– ասաց Փաշինյանը։

Խաղաղությունը կապ ունի ինքնասպանության այս նոր ալիքի հետ, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բանակում ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ հարցին

Նրա խոսքով՝ ինքնասպանության հասցնելու դեպքերի մի մասը կապված է նրա հետ, որ զինվորները մարտական հերթապահության տեղում քնում են, իսկ քնելու փաստը բանակում քրեական ենթամշակույթի կամ նախկին անվտանգային տրամաբանությամբ՝ համարվում է մահացու մեղք։

«Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր՝ քնի, կարող է՝ գան, իրեն սպանեն, վնաս տան»,- ասաց ՀՀ վարչապետը։

Քանի որ հիմա խաղաղություն է, չքնելու մոտիվացիան պակասել է, միաժամանակ, ըստ նրա, դա արդարացում չէ։

«Եթե մենք տեսնենք՝ սովորական կյանքում 100 հազար բնակչին ընկնող ինչքան ինքնասպանություն է տեղի ունենում, և բանակում ինչքան է ինքնասպանություն տեղի ունենում, կտեսնենք, որ բանակում էականորեն ավելի քիչ ինքնասպանություններ են տեղի ունենում»,- հայտարարեց Փաշինյանը։

Միաժամանակ նշեց՝ դա չի նշանակում, թե խնդիր չկա, նշանակում է՝ այդ խնդրի մեջ պետք է խորանալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031