Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին՝ առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ. Մարիաննա Ղահրամանյան

Հոկտեմբեր 06,2026 23:45 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, եթե ոչ արդարացնում, ապա առնվազն փորձում է մեղմել երեխաների ներկայությամբ հայ կնոջը կրակած զինված ադրբեջանցու գործողությունները և, ինչպես տարբեր այլ քրեական գործերի դեպքում, ուղղորդում է գործով քննության ընթացքը՝ շտապելով հերքել դիվերսիոն ներթափանցման հնարավոր վարկածն ու դաշտ նետել վարկածը, թե զինված ադրբեջանցին մառախուղի պատճառով մոլորվելու հետևանքով է հայտնվել ՀՀ տարածքում։

Ըստ էության, Փաշինյանը փորձում է մեղմել նրա գործողությունները՝ հայտարարելով, թե ձերբակալության ժամանակ վերջինս դիմադրություն ցույց չի տվել և հանձնվել է՝ ունենալով լիքը պարկուճներով պահունակ։

Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին՝ առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ։

Ստորև՝ նշվածը հաստատող մի քանի բառացի մեջբերում նրա հարցազրույցից, որտեղ անդրադարձել է Շաքիում տեղի ունեցածին.

Դեպքը եղել է նախնականով էսպես՝ ինքը գնացել ա՝ էդ տանը քնել ա, հետո տան տերերը եկել են, հայտնաբերել են և էդ անսպասելիության, էդ խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամեն ինչը

Պարզ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզեցել ա անցնի Հայաստան, թե՞ մոլորվել ա

Բացարձակ անհեթեթություն է, որ դիվերսիա է եղել, որ երկու երեք հոգի են եղել

Դրանք տարբեր թեմաներ են, էդպիսի դեպքերը, որ զինվորները էս կողմ, էն կողմ անցնում են, ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից։ Հիմա մենք իրենց ասենք՝ գերիներից մեզ տվեք, որ էս զինվերին տա՞նք, վաղը կարա մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու։

Այս ամենը, ցավոք, արդեն կանխատեսելի ու սպասելի ձեռագիր է, որից հայ հասարակությունը պետք է օր առաջ հետևություններ անի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031