Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում. «Ազատություն»

Հոկտեմբեր 13,2026 23:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Ներքին գործերի նախարարությունից չի ընդունում, թե Սիսիանի ոստիկաններն ուշ են հասել Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից զինված հարձակման ենթարկված Անի Ավետիսյանի տուն։

Ի պատասխան «Ազատության» հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։05-ին, Ավետիսյանը զանգահարել է Շաքին սպասարկող համայնքային ոստիկանի բջջային հեռախոսին։ Ոստիկանն այդ պահին հերթապահության չի եղել, նախորդ օրվա ծառայությունից հետո հանգստացել է Սիսիանի իր տանը, սակայն, ըստ ՆԳՆ-ի, զանգից տասը րոպե էլ չանցած՝ հասել է դեպքի վայր։

«Դեպքի վայր են հասել նաև Ոստիկանության այլ օպերատիվ խմբեր, ինչից հետո ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ստացվել դեպքի վերաբերյալ ահազանգը։ Հարկ է նաև նշել, որ ահազանգի սպասարկման ստանդարտացված կարգով բաժինը ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգի ստացումից հետո ոչ ուշ, քան 10 րոպեում պետք է կազմակերպի օպերատիվ խմբի դեպքի վայր մեկնումը, իսկ այս դեպքում այդ ժամանակահատվածում արդեն խումբը դեպքի վայրում է եղել», – փոխանցել է ՆԳՆ խոսնակը:

Մինչդեռ Անի Ավետիսյանն «Ազատությանը» պատմել էր, որ ոստիկանություն ահազանգելուց հետո ինքն է առաջինը հասել տուն, որտեղ ադրբեջանցի զինծառայողի հետ մենամարտի է բռնվել և ծանր վնասվածքներ ստացել։

Ընդ որում՝ իր աշխատավայրը, որտեղից շտապել էր երեխաների մոտ, ավելի հեռու է իր տնից, քան Սիսիանի ոստիկանության բաժանմունքը: Նրա խոսքով՝ ադրբեջանցու փախուստից հետո դեպքի վայր է հասել նախ իր մորաքույրը, և դրանից մոտ 5 րոպե անց՝ ոստիկանները։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել