Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 14,2026 10:19 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական հարթակներում այսօր հրապարակեց հետեւյալ տեսաուղերձը

«Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Հայաստանը պետք է ունենա 29 743 քառակուսի կիլոմետր տարածք։ Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ։

Անկլավների և էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով. սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։

Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում, բայց ոչ միայն TRIPP նախագծի շրջանակում։ Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, և Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ։

Հաջորդը. Հայաստանը և Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերով։ Եվ բոլոր հարցերում ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ «Արևմտյան Ադրբեջան» տրամաբանությամբ։

Հիմա՝ հաջորդ և թերևս ամենակարևոր հարցը. արդյոք կա՞ իրական հնարավորություն խաղաղությանը այսպիսի տեսք տալու։ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով, այդ հնարավորությունը իրականություն դարձնելով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031