Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա իշխանությունների թիրախը շոու կազմակերպելով տպավորություն ստեղծելն է. Գառնիկ Դավթյան

Նոյեմբեր 04,2026 13:16 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս իշխանությունների վարքագիծը և գործելաոճը բնորոշ են բռնատիրական կարգերին։ Հաճախ համեմատություն եմ անում Ադրբեջանի և այսօրվա իշխանությունների քաղաքական գործելաոճի միջև։ Նրանք չեն ցանկանում, որ իրենց երկրում լինի ուժեղ ընդդիմություն, ուժեղ պետության ձգտող ընդդիմություն, և ամեն ինչ անում են, որպեսզի մեր շարքերը թուլացնեն։ Ասեմ, որ չի ստացվելու։ Մեզնից յուրաքանչյուրը լավ գիտակցում է՝ ինչ պայքարի մեջ ենք մտել և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։

Նա Կարապետյանների տանը այսօր սկսված խուզարկությունը որակեց որպես «մարքեթինգային ժուլիկություն»։

«Այսօրվա իշխանությունների թիրախը շոու կազմակերպելով տպավորություն ստեղծելն է, այնինչ մեր երկրում կան օրհասական հարցեր, որոնք առաջին հերթին լուծելու և կարգավորելու խնդիր ունեն՝ սկսած սոցիալ-տնտեսական հարցերից մինչև անվտանգային հարցեր»։

Նա չբացառեց, որ այսօր իրականացված գործընթացները իշխանությունների կողմից կարող են լինել «իրենց տերերին ծառայություն մատուցելու հանգամանքով» պայմանավորված, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանի սահմանադրության և TRIPP-ի վերաբերյալ իրենց դիրքորոշումները խիստ անհանգստացրել են այս իշխանություններին։ Նրա խոսքով՝ իշխանությունները տեսնում են, որ Սահմանադրության հարցում խորհրդարանում կա հստակ ընդդիմություն։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել