Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդան. Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում

Նոյեմբեր 23,2026 12:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «TGRT» հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին։

Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Թուրքիայի նախագահի համագործակցության մասին՝ Ֆիդանն ասել է, որ Թուրքիայի նախագահը սերտորեն համագործակցում է Թրամփի հետ ու Կովկասին առնչվող հարցերը, Ուկրաինայում հրադադարի հաստատման հարցը, Աֆրիկյան Եղջյուրում տեղի ունեցող իրադարձությունները այս առումով կարևոր թեմաներ են։ Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ նա նշել է.

«Մենք ներգրավված ենք բազմաթիվ ռազմավարական տարածաշրջաններում։ Մերձավոր Արևելքը մեզ համար ռազմավարական տարածաշրջան է, Կովկասը՝ նույնպես։ Այս տարածաշրջաններից յուրաքանչյուրի համար պետք է մշակել ռազմավարական տեսլական և համապատասխան մեխանիզմներ։ Պետք է գործել նախապես, քանի որ ճգնաժամի բռնկումից հետո միջոցներ ձեռնարկելը հաճախ արդեն ուշ է լինում։ Պետք է կանխատեսել ճգնաժամերը և անհրաժեշտ մեխանիզմները գործի դնել մինչև դրանց բռնկումը»։

Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Մերձավոր Արևելքում, Կովկասում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Բալկաններում՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել, որպեսզի առկա ճգնաժամերը չսրվեն և ավելի մեծ չափեր չստանան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել