Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նոյեմբեր 23,2026 12:46 Share
Աջակցեք aravot.am-ին

🌧️🌦️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
նոյեմբերի 23-28-ը

🟫 Երևանում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

🟫 Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկ, 26-ի գիշերը կնվազի՝ 6-10 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել