Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Խորխոռունու սպանության գործով հետախուզվող Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում․ դատախազությունը դիմել է՝ նրան հանձնելու միջնորդությամբ. «Փաստինֆո»

Ապրիլ 23,2026 18:45 Share

1998թ․ դեկտեմբերի 10-ին՝ Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2025 թվականի նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն է ուղարկվել քրեական վարույթով հետախուզվող Հրայր Համլետի Նարիմանյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին միջնորդություն:

«Միջնորդության հիման վրա՝ ՌԴ գլխավոր դատախազությունը ՌԴ իրավասու մարմիններին հանձնարարել է հայտնաբերել և ձերբակալել Հ. Նարիմանյանին: Համաձայն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի 2026 թվականի մարտի 5-ի տեղեկության՝ Հ. Նարիմանյանը 2026 թվականի մարտի 4-ին ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից:

2026 թվականի մարտի 6-ին ՌԴ գլխավոր դատախազություն է ուղարկվել Հ. Նարիմանյանի հանձնման միջնորդությունը վերահաստատելու վերաբերյալ գրություն՝ միաժամանակ խնդրելով կալանավորել վերջինիս և անդրադառնալ նրան հանձնելու մասին միջնորդության քննարկմանը»,- նշել են դատախազությունից՝ հավելելով, որ միջնորդության քննարկման արդյունքների մասին տեղեկություն դեռևս ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930