Օրվա լրահոսը
«Բոլոր կռված տղերքը մի մարդու պես կանգնած են, պատերազմ կլինի». Յուրա Միքայելյան
Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը հիացած է հայկական բանակով: «Հիացած եմ մեր երեխեքով, տասնութ տարեկան երեխեք, ոչ մի տեղ չսովորած, պարապմունքների չգնացած տեսեք՝ ոնց են դեմն առնում ադրբեջանական այն ուժերի, որոնք ՆԱՏՕ-ի դասընթացներ են անցել, վերապատրաստվել են Ստամբուլում: Դեմն առնում են՝ հերիք չէ, հլը մի հատ էլ ճլոտի են տալիս»,- այսօր «Հենարան»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում
Հուլիսի 18-ից 20-ը Լիբանանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Հուլիսի 18-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատությունում տեղի ունեցավ «Արամ Բեզիկյանի» անունը կրող թանգարանի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված և հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Լիբանան ժամանած օտար եկեղեցիների հոգևոր պետեր
«Վերևում լարախաղաց եմ, ներքևում՝ գրող». Վլադիմիր Հակոբյան
«Հենց վերևից մի աղջկա եմ նայում (վերևից լավ են երևում), հանկարծ սկսում եմ ուրիշ բաների մասին մտածել, մի բան պատահում է ինձ»:
«Ինչո՞ւ ակտիվիստը պիտի չճեղքեր ոստիկանական շղթան». Արտակ Զեյնալյանը՝ Վրեժ Զատիկյանի մասին
Այսօր Վարչական դատարանում դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ ոստիկանությունն ընդդեմ ակտիվիստ Վրեժ Զատիկյանի դատական գործի հերթական նիստն էր: Հիշեցնենք, որ Վրեժ Զատիկյանը ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել 2013-ի սեպտեմբերի 5-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստի օրը ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա եւ երթ անելու ժամանակ: Ակցիայի մասնակիցներն այդ ժամանակ բողոքում էին Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին՝ Մաքսային միությանն անդամակցելու
Բագրատաշենի մաքսակետի պետի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքով նախաքննությունն ավարտվել է
Ա. Ղուլյանը հանցանք կատարելուց հետո 2007 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 10-ը գտնվել է հետախուզման մեջ: 2015 թվականի ապրիլի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն:
Աշոտ Եղիազարյան. «Հայաստանը սահմանափակվում է ԵՏՄ շրջանակներով»
Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ եթե Հայաստանն ի վիճակի լինի երկկողմանի հարաբերություններ հաստատել ԵՄ-ի եւ այլ երկրների հետ, նշանակում է, որ Հայաստանը փորձում է շրջանցել ԵՏՄ-ն
Ուրուգվայի նախագահը հարգել է Հնչակյան 20 նահատակների հիշատակը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ուրուգվայի շրջանի Վարիչ Մարմինը Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում նշեց 1915 թ-ի հունիսի 15-ին Ստամբուլի սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 հեղափոխականների նահատակության 100-րդ տարելիցը: Հնչակյան կուսակցության հրավերով միջոցառմանը մասնակցում էր նաև Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, ով աշխարհում հայտնի էր իր պաշտոնավարման ժամանակ ունեցած համեստ կենցաղվարությամբ: Մուխիկան իր ապրում էր ֆերմայում,
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրապետության տարածքում` Հուլիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլը
Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի հինգերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ դուք Հայաստանում եք, բարով եք եկել: Ձեզնից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց արդեն ստացել են առաջին տպավորությունները, հյուրընկալ ընտանիքներում ծանոթացել են ազգային
«ՀՀ-ն ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմաններ չունի, ինչը որոշակի խնդիրներ է առաջ բերում». Սերգեյ Սիդորսկի
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովում այսօր ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը: ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորոսկու խոսքով, նախագիծը ներկայացնում են միության բոլոր անդամ երկրներում, իսկ մինչ այդ հանդիպել են տեղական բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր՝ 5 տարվա կտրվածքով: Սերգեյ
Ռուսական շուկայում ալկոհոլային խմիչքների վաճառքը նվազել է, ինչը կազդի մեր մթերումների վրա
Դեղձենին այս տարի կհանգստանա, ֆիլոքսերա թրթուրն էլ արարատյան դաշտավայրում երկար չի ապրի
Իշխանությունը հիասթափված է ընդդիմությունից (Տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության պատգամավորը չի հասկանում, թե ինչո՞ւ է ընդդիմությունը մերժում այն, ինչն ինքն է առաջարկել
«Լրագրողներ Առանց Սահմանների». «Աղբյուրների գաղտնիությունը կարեւոր պայման է լրագրողների ազատության համար»
«Քրիստինե Խանումյանի նկատմամբ հետապնդումը վտանգավոր նախադեպ է Հայաստանի լրատվամիջոցների ազատության համար»,- այս մասին այսօր հայտարարել է «Լրագրողներ Առանց Սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրին: Հիշեցնենք, որ «ilur.am» կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը մեղադրվում է «ilur.am» կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը դիտավորությամբ չբացահայտելու, կամ ավելի ստույգ՝ աղբյուրը բացահայտելու մասին դատական ակտը դիտավորյալ չկատարելու
Փոխնախարարը թվարկում է խնդիրներ, որոնք ՀՀ-ն ունի ԵՏՄ հետ համագործակցելիս
Այսօր էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովում ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը: Համաժողովը ռուսերեն էր՝ առանց թարգմանության: Լրագրողները փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրրքվեցին՝ ինչու չկար համընթաց հայերեն թարգմանություն: Ըստ փոխնախարարի. «Այս քննարկումներն իրականացվում են աշխատանքային կարգով, նեղ մասնագիտական թարգմանության որոշակի խնդիրներ չառնելով, որովհետեւ տերմինոլոգիա է օգտագործվում, հենց ԵՏՄ պայմանագրի իրավական տերմինոլոգիան,
Սիրիան Ռուսաստանի հետ քննարկում է ԵՏՄ մուտք գործելու հնարավորությունը. Ria
Սիրիայի եւ Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Սիրիայի Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու եւ ազատ մաքսային գոտուն միանալու հնարավորության շուրջ: Այս մասին «РИА Новости»-ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին: «Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում Եվրասիական տնտեսական միությանը եւ ազատ մաքսային գոտուն միանալու մասին: Մենք դրանում օգուտ եւ մեզ բարեկամ երկրների հետ
Լարիսա Ալավերդյան. «Ի՞նչ կա որ՝ Մերկելը վերարտադրվում է» (Տեսանյութ)
Լարիսա Ալավերդյանը դեմ չէ վերարտադրությանը, դեմ է որակի պահպանմանը
Պարզվում են Գյումրիում շղթայական ավտովթարի պատճառները
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթարի պատճառները: 2015թ. հուլիսի 19-ին` ժամը 23:10-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրն ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալեքսանդր Կալենտևը՝ «Գլխի ճակատային շրջանի, ձախ ծնկան շրջանի քրեծված վերքեր» ախտորոշմամբ: Դեպքի
Ծեծկռտուք «Օմեգա» գիշերային ակումբում. «Փաստինֆո»
Անցած գիշեր «Օմեգա» գիշերային ակումբի պարսիկ հաճախորդին այնպես են ծեծել, որ նա հայտնվել է հիվանդանոցում: Ոստիկանություն զանգահարած «Օմեգա» գիշերային ակումբի կառավարիչը հայտնել է, որ իրենց պարսիկ հաճախորդը վիճաբանել է իրենց հետ և աստիճաններից ընկել: Իսկ «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված ԻԻՀ 46-ամյա քաղաքացին շտապ օգնության բժշկին հայտնել է, որ գիշերային ակումբում իրեն ծեծի են ենթարկել: Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում
Հրայր Թովմասյան. «Առաջին փուլում դուք ընտրում եք պառլամենտ, երկրորդ փուլում՝ կառավարություն». «Ա1+»
Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ըստ սահմանադրագետ Հրայր Թովմասյանի, շռայլ է ապագա ընդդիմության հանդեպ. «Ընդդիմությունը ունի մի հատ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, բոլոր հանձնաժողովների նախագահների տեղերում ինքը համամասնորեն ներկայացված լինելու իրավունք ունի, ըստ իր տեղերի, ամենակարեւորը, ինքը ունի քննիչ հանձնաժողովներ ձեւավորելու իրավունք»։ Քննիչ հանձնաժողովների փոխարեն այսօր կան ժամանակավոր հանձնաժողովները, որոնք ձեւավորվում են խորհրդարանի որոշմամբ, սակայն կարող են
«Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին են այցելել իրենց ծնողները
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Ծաղկաձորի «Աղբյուր» մանկական
Ադրբեջանի ԱԳՆ. «Հայաստանը պետք է վերջ տա «անպատժելիության» սինդրոմին
«Իհարկե, պետք է տարբերակում դրվի ագրեսոր Հայաստանի եւ օկուպացիայի ենթարկված Ադրբեջանի միջեւ: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի պետք է երկակի չափանիշներից դուրս միջազգային իրավական գնահատականի արժանանա եւ Հայաստանը պետք է վերջ տա «անպատժելիության» սինդրոմին»,- այս մասին, ըստ News.az-ի, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: Նա, մասնավորապես մեկնաբանել է Եվրոպական
Մեկնարկեցին «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացները
Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի՝ Սփյուռքի լրագրողների, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացների բացումը: Երեք ուղղությամբ ընթացող դասընթացներին մասնակցում է 77 մասնակից աշխարհի 13 երկրից (Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, Իրան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ղազախստան): «Սփյուռք» ամառային դպրոցի բացումը տեղի է ունեցել
Նազարբեկյան 48 շենքի բնակիչները Տարոն Մարգարյանից պահանջում են այցելել իրենց շենք
Բնակիչներն ասում են, թող քաղաքապետը գա տեսնի, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում իրենք
Բերման են ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով
Հուլիսի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հարություն Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Դ.-ին և 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին` իր վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով: Հարություն Ս.-ի անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` 4.5 գ
Հայկ Ալումյան. «Մեր դատարանները կարծես թե ԱԱԾ ստորաբաժանումներ լինեն»
Հայկ Ալումյանի խոսքերով՝ դատարաններն անգամ իրենց սխալների վրա չեն սովորում
Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հանդբոլի մրցաշարը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով: Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Հուլիսի 20-ին մեկնարկած հանդբոլի «Սրընթաց գնդակ» մրցաշարը փառատոնի շրջանակում անցկացվող 4-րդ մարզաձևն է, որի
Արագածոտնի մարզպետ, Աշտարակի քաղաքապետ ու ավագանի, դուք նամուս ունե՞ք
Աշտարակի մի հուսահատ քաղաքացի ֆ/բ-ով ինձ է ուղարկել քաղաքի Կոմիտասի անվան այգու լուսանկարներ, որտեղից ակնհայտորեն երևում է մարզպետարանի ու Աշտարակի քաղաքային իշխանության անորակ դեմքը: Քաղաքի միակ այգու խանձված, կանաչազուրկ տեսքը վկայում է այն մասին, որ այնտեղ տեր ու տիրական, մտահոգ ղեկավար չկա, նշանակում է գործ անող չկա և քաղաքացին այս մասին բողոքում է Երևանի ավագանու
Կարինե Խոդիկյան. «Մեր դրամատուրգների գործերը հիմնականում մնում են չբեմադրված». «Իրատես de facto»
Ինքս այդ առումով մի քիչ «երես տված եմ»՝ 40-ից ավելի պրեմիերաներ հայաստանյան եւ արտերկրի բեմերում։
Արա Բուդաղյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ
Վերաքննիչ դատարանում հուլիսի 21-ին դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հրապարակեց Արա Բուդաղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին որոշումը: Ըստ որի` դատավորը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը եւ Արա Բուդաղյանի խափանման միջոցը թողեց անփոփոխ: Հիշեցնենք՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում նաեւ
Հունիսին Հայաստանից ավելի շատ ապրանք է արտահանվել, քան նախորդ տարվա նույն ամսին. «Հայոց աշխարհ»
Վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Կարելի է ասել, այն գերազանցեց բոլոր սպասելիքները։ Օպերատիվ տվյալներով, առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը եղել է 3,8 տոկոս՝ հինգ ամիսների համեմատ միանգամից ավելանալով 1,1 տոկոսով։ Դրան նպաստել է հատկապես բարձր ակտիվությունը հունիսին։ Վիճծառայության դիտարկումներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն բարձրացել է 7,9 տոկոսով, որը


















































