Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր կռված տղերքը մի մարդու պես կանգնած են, պատերազմ կլինի». Յուրա Միքայելյան

Հուլիս 21,2015 15:53

Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը հիացած է հայկական բանակով:

«Հիացած եմ մեր երեխեքով, տասնութ տարեկան երեխեք, ոչ մի տեղ չսովորած, պարապմունքների չգնացած տեսեք՝ ոնց են դեմն առնում ադրբեջանական այն ուժերի, որոնք ՆԱՏՕ-ի դասընթացներ են անցել, վերապատրաստվել են Ստամբուլում: Դեմն առնում են՝ հերիք չէ, հլը մի հատ էլ ճլոտի են տալիս»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց հրամանատարը:

Հայ զինվորով հիացած ազատամարտիկը չթաքցրեց նաեւ իր դժգոհությունները. «Ցանկացած խաչմերուկում, որտեղ հնարավոր է դրամ շորթել ժողովրդից, տեսախցիկներ ու արագաչափեր են տեղադրում, բայց պոստերում տեխնիկական միջոցների հագեցումը կաղում է»:

Հարցին, իսկ 200 միլիոն դոլարի վարկը տեխնիկական միջոցների հագեցմանն ինչքանո՞վ կնպաստի՝ պարոն Վարդանովը շարունակեց. «Այդ ծախսերը պոստերի հետ կապված չեն լինելու… թե պաշտպանության նախարարությունը ինչի վրա կծախսի, կերեւա մոտ ժամանակներս, բայց համոզված եմ, որ սահմանի անվտանգության համակարգերի վրա չի ծախսվի»:

Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանն էլ սահմանին վերջին օրերի լարվածությունը կապեց Ադրբեջանում հայտնի ռամադան տոնի հետ, մտաբերեց, որ ամեն տարի ռամադանը տոնելուց հետո ադրբեջանցիներն ակտիվանում են. «Քրիստոնյայի արյուն են ուզում»:

Հետո գովեց հայ զինվորին, հայկական զինված ուժերի մասին դրական կարծիք հայտնեց ու ասաց՝ լավ պատրաստված են, հայ զինվորները կարողանում են զենքին լավ տիրապետել. «Որեւէ մի ոտնձգություն եւ ազգովի պատրաստ ենք թուրքի դեմ կռվել»:

Յուրա Միքայելյանի խոսքով, դիրքային պատերազմը շարունակվում է, ադրբեջանցին միշտ էլ կրակում է, հայկական կողմը պատասխանում. «Որ կողմից ավելի շատ են կրակում, մեր կողմն ավելի շատ պետք է կրակի: Թող մեր ժողովուրդը հանգիստ լինի»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությանը, թե հայկական կողմը պետք է վերադարձնի որոշ տարածքներ, Յուրա Միքայելյանն ասաց. «Հետո ասում է՝ խաղաղապահ զորքեր բերենք, պահի, ոնց որ մեր տունը վերցնեն, մեզ վարձով տան, ասեն՝ լավ միլիցա ենք բերել, ձեզ կպահի: Այ ախպեր ջան, մենք ունենք բանակ, մեզ լավ էլ պահում է, լավ էլ հսկում է մեր սահմանը, մենք ապահով ապրում ենք, թող Ղարաբաղից հեռու մնան: Եթե նման բան եղավ, բոլոր կռված տղերքը մի մարդու պես կանգնած են, պատերազմ կլինի: Իրենք չանեն, մենք կանենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031