Օրվա լրահոսը
Նոր փոխոստիկանապետ ու քննչականի պետ Շիրակի մարզում
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի ու նրա ընկերների կողմից Սամվել Բալասանյանի տան մոտ կատարած խուլիգանությունից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշակի կադրային փոփոխություններ կատարեց Շիրակի մարզի ոստիկանության համակարգում: Նա Կարեն Բաբակեխյանի հետ համատեղ պաշտոնազրկեց նաև երկարամյա ոստիկան, Շիրակի մարզի փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանին` նրան կադրերի ռեզերվ ուղարկելով ու նրա փոխարեն պաշտոնի նշանակելով Տիգրան
2014 թվականի ընթացքում լուրջ զարգացումներ կարելի է սպասել. Սերգեյ Մինասյան
«Ե՛վ Սերժ Սարգսյանի հարցազրույցից, ե՛ւ այլ զարգացումներից կարելի է ենթադրել, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ Մաքսային միության հետ կապված այդ գործընթացները եւ Եվրամիության հետ այդ նոր ձևաչափի ստեղծումը գնում են զուգահեռ տեմպերով»,- այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետի կարծիքով՝ 2014 թվականի ընթացքում լուրջ զարգացումներ կարելի է սպասել
«Օրենքը ծանր բեռ է նստեցնում այն ձեռնարկությունների վրա, որոնք թափանցիկ են աշխատում»
Վստահեցնում են ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահները
Ստեփան Սաֆարյան. «Միջազգային ասպարեզներում գիտեն, որ մեր ղեկավարն արդեն Ռուսաստանն է»
«Ցավալի է, որ մեր խնդիրներն այսօր միջազգային ասպարեզներում շոշափելիության ցածր մակարդակի վրա են ու դա գալիս է անցյալ տարվա սեպտեմբերի 3-ի` Մաքսային միությանը միանալու մեր հայտարարությունից»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ստեփան Սաֆարյանի խոսքով` ինքը հասկանում է, թե ինչու միջազգային ասպարեզներում էլ չեն կարեւորում Հայաստանը. «Քանի որ մեր շեֆը Ռուսաստանն
«Սահմանադրական դատարանը կասեցրել է օրենքը, որովհետեւ վտանգ է տեսել». «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ (Տեսանյութ)
«Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային որոշումից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ իսկապես ավելի քան կարիքը կա վերանվաճելու մեր իրավունքը, որովհետեւ այսօր բազմաթիվ մարդիկ իրենց աշխատավայրերում ենթարկվում են ճնշումների, բազմաթիվ մարդիկ իրենց աշխատավայրում աշխատում են սարսափի եւ վախի մթնոլորտում՝ աշխատանքը կորցնելու վտանգի, սպառնալիքի տակ»,- այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ,
Վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը և 4-ամյա տղան տեղափոխվել են հիվանդանոց
Փետրվարի 5-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Սարալանջ գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխելով հիվանդանոց` ներկայացել
Մանվել Գրիգորյան. «Եթե չեք ալարըմ, կգաք էդ օրը ընդեղ` կտենաք»
Փետրվարի 15-ին մարզահամերգային համալիրում կայանալու է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հերթական համագումարը: Aravot.am-ն այսօր խորհրդարանում ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեց`համագումարում անակնկալներ կլինե՞ն: «Օրինակ, ի՞նչ անակնկալների ես սպասըմ դու»,- հարցին հարցով պատասխանեց Մանվել Գրիգորյանը: Հետաքրքրվեցինք`ԵԿՄ համագումարում քաղաքական հայտարարություններ կհնչե՞ն: «Քաղաքական չեմ իմանում, բայց ազգային կհնչեն: Ցեղասպանության մասին, Ղարաբաղի մասին հայտարարություններ կընդունվի: Ի
Վարչապետը խփում է ֆերմերների գործին. «Ա1+»
Ֆերմերներն այսուհետ իրենց ջերմոցները կարող են ջեռուցել այլընտրանքային ձեւերով։ Հայ գիտնականները նոր կաթսա են ստեղծել, որը բացի գազից, վառում է ամեն ինչ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Ջերմոցային ասոցիացիա» ՀԿ նախագահ Պողոս Գեւորգյանը։ «Աղբ էլ է վառում։ Աղբի մեքենան կարելի է կանգնեցնել եւ մեջը ինչ-որ կա՝ դնել ու վառել։ Կաթսաները թանկ չեն։ Հաջորդ շաբաթ կփորձարկենք, եթե
Կալանավորին գտել են սավանով կախված
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում մահացած վիճակում հայտնաբերվել էր Համբարձում Ղուկեյանը: Aravot.am-ի լուրը հաստատեց ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, մահվան կապակցությամբ նախաքննություն է կատարվում:
Ցուցարարները վիճում են ոստիկանների հետ (Տեսանյութ)
Այս պահին «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարների» նախաձեռնության անդամները հավաքվել են կառավարական թիվ 3 շենքի դիմաց եւ վիճում են ոստիկանների հետ: Ոստիկանները խնդրում են ճանապարհը բացել, իսկ ակտիվիստները հրելով առաջ են գալիս կառավարական շենքի աշխատակիցներին կոչ անելով միանալ իրենց եւ բացականչում. «Պարոնայք ոստիկաններ, բացեք ճանապարհը, դուք խոչընդոտում ենք մեր խաղաղ հավաքի անցկացման իրավունքը»: Այս
Ոչ չարակամ գործիչները, ոչ էլ լրագրողներն են Գոռ Վարդանյանի դպրոցում զենք եւ զինամթերք հայտնաբերել, այլ իրավապահ մարմինները. «Չորրորդ իշխանություն»
Համացանցում տեսակետ է տարածվել թե այս կերպ փորձ է արվում Գոռ Վարդանյանի հեղինակությունը վարկաբեկել, քանի որ նա շատ հաճախ դրական կերպով անդրադառնում է Ռորերտ Քոչարյանին։ Մասնավորապես, նա բոլորովին վերջերս էլ հարցազրույցներից մեկում ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն կլինի մեր երկրի փրկության առաջին քայլը, եւ որ ինքը պատրաստ է ցանկացած պահի լինել երկրորդ նախագահի կողքին։
«Մենք ավելի ազատ ենք, քան ՌԴ-ն». «Ա1+» (տեսանյութ)
Մեր իշխանությունն էլ ռուսականի նման հանգիստ չի լսի այն հարցը, թե կարելի՞ է հանուն Հայաստանի բարեկեցության Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Բայց դա չի նշանակում, որ հայ լրագրողը չի կարող նման հարց հնչեցնել: Ռուսաստանում Լենինգրադի բնակիչների փրկության համար քաղաքը ֆաշիստներին հանձնելու հավանականության մասին հարցը հունից հանել է Ռուսաստանի իշխանություններին, նրանք եթերազրկում են այդ հարցը հնչեցրած «Դոժդ» հեռուստաընկերությանը։
Վ. Ավանեսյան. Մաքսային միություն մտնելով ինֆլյացիան 1,5% կարող է հասնել
Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստան ներմուծված մի շարք ապրանքների մասով հսկայական գնաճ կարձանագրվի. Լրատվամիջոցներում նման հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքերով՝ ինֆլյացիոն առավելագույն ճնշումը 1,5 տոկոսի կարող է հասնել: Նիստը վարող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարին հանձնարարեց նիստից հետո պարզաբանումներ տալ լրատվամիջոցներին գնաճի վերաբերյալ: Այսօր կառավարության նիստին
Եթե Աշոտյանը ընթացք չտա, պետական քոլեջը կդիմի այլ քայլերի
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին է դիմել Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի կոլեկտիվը: Նրանք տեղեկացնում են, որ ինչ-ինչ գործընթացների պատճառով քոլեջը շուրջ 3 տարի է՝ հայտնվել է ապակայունացած եւ ոչ առողջ աշխատանքային մթնոլորտում: Չնայած այն բանին, որ գոյություն ունի տնօրեն ընտրելու եւ նշանակելու կանոնակարգված գործընթաց, ըստ կոլեկտիվի, գոյություն ունի տնօրեն նշանակելու ստվերային
Հայ ժողովրդի 90 տոկոսն անգինայով կհիվանդանար. «Չորրորդ իշխանություն»
Բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են վարչապետի հրաժարականով, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տվել «սթրեսից զերծ մնալու համար սառը ջուր խմել», ապա հայտարարել է, թե «կառավարության, վարչապետի հարցը լուծվում է ընտրությունների միջոցով»: «ՉԻ»- Եթե սառը ջուրն իսկապես օգներ զերծ մնալ սթրեսից, ապա Տիգրան Սարգսյանի հրապարակային ամեն ելույթից հետո հայ ժողովրդի 90 տոկոսն անգինայով կհիվանդանար,
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Կոմիտաս վարդապետ Հովնանյան եւ Կարինե Հակոբյան
Կոմիտաս վարդապետ Հովնանյանի եւ հրապարակախոս Կարինե Հակոբյանի հետ քննարկումը: Թեման՝ անհրաժե՞շտ է մեզ արդյոք հոգեւոր անվտանգության մասին հայեցակարգ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
«Պարզապես նստել ու սպասելը տարբերակ չէ»
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալթերի հարցազրույցը – Պրն Դիդյե Բուրկհալթեր, հակամարտությունների կարգավորումն ու դրան առնչվող գործունեությունը մշտապես ներկայացվում է որպես առաջնահերթություն այս կամ այն նախագահությունների համար, թեեւ այդ ծրագրերի իրական ազդեցությունը մնում է շատ ցածր: Որո՞նք են Շվեյցարիայի նախագահության պարագայում այս թեման առաջնահերթություն հայտարարելու հիմքերը: – Ես վստահ եմ, որ ձգձգված
Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։ *** Ներսես Տեր-Վարդանյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 17 հունիսի 1981 թ., ք. Երևան Կրթություն 1997-2001 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, 2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա 2003-2006 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ,
Հայաստանից միլիարդավոր դոլարների արտահոսքի մասին գիտեն բոլոր միջազգային կառույցները. PFA. «168 ժամ»
Անցյալ տարվա դեկտեմբերին Global Financial Integrity կազմակերպության հրապարակած «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցը բավականին բուռն արձագանք առաջացրեց ՀՀ իշխանության ներկայացուցիչների շրջանակներում։ GFI-ի փորձագետների գնահատականներով՝ 2002-2011 թթ. ընթացքում մեր երկրից անօրինական փողերի արտահոսքի ծավալը գերազանցել է 6.2 մլրդ դոլարը։ Global Financial Integrity -ի զեկույցի հետ կապված «168 ժամը» մի քանի հարց ուղղեց Policy Forum
Մահճակալի ներքնակի տակից հրացան և փամփուշտներ են հայտնաբերվել
Փետրվարի 4-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1992 թ. ծնված Գարիկ Վ.-ին պատկանող, Մայիսյան գյուղի տարածքում տեղակայված անասնագոմում, որի ժամանակ անասնագոմին կից հանգստի սենյակի մահճակալի ներքնակի տակից հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի ողորկափող երկփողանի որսորդական հրացան, իսկ սեղանի վրայից` 12 մմ տրամաչափի «BUGALTI-ITALIA» գործարանային արտադրության 5 փամփուշտ:
Քննիչը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ մտցրել է կեղծ տվյալներ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչի կողմից կատարվել է կեղծիք. մասնավորապես`
«Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք». Սերժ Սարգսյանը` ցուցարարներին. ԳԱԼԱ (Տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց եւ իրենց խնդրին լուծում տա: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ. «Գործատուների վրա պարտավորություն չկա դրված գումար փոխանցելու»
«Այսօր ՀՀ-ում տիրում է սահմանադրական ճգնաժամ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանը: Նա նշեց, որ ՍԴ-ի որոշումը մարդկանց հնարավորություն է տվել ոչ միայն չընտրել, այլ նաև, որ իր փոխարեն չեն կարող ընտրել: Անդրադառնալով այն իրավիճակին, երբ մի շարք գործատուներ պահում են այդ հինգ տոկոսները, պարոն Հայրապետյանն ասաց. «Արվում
Ներկայացվել են հայցեր ապօրինաբար զավթած բնակարանների ազատման պահանջով
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում» բնակարան ստացած որեւէ ընտանիքի` սեփականաշնորհման գործընթացը չկազմակերպելու հիմքով, դատական հայց չի ներկայացրել: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանուր իրավասության դատարան է դիմել պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով: Նշենք, որ այդպիսի հիմքով ընդամենը 2 հայց է ներկայացվել դատական ատյաններ: Ընդ որում,
Հիմա մեր կառավարության երազանքն այն է, որ «ԵրԱԶ»-ի պատմությունը կրկնվի. «Հայկական ժամանակ»
«Պարոն Ավանեսյան, առաջարկում եմ դիմեք Մաքային միությանը, որպեսզի նրանք մի քանի հազար հատ «ԵրԱԶ»–ի քվոտա իջեցնեն Հայաստանին, արտադրենք տանք»,- երեկ այսպիսի հումոր-առաջարկ է արել «ՀԺ»-ի թղթակիցը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին։ «Հենց դա էլ իմ երազանքն է»,- հումորով պատասխանել է նախարարը։ Սա այն դեպքն է, երբ հումորի միայն մի մասն է հումոր։ Մաքսային միությանը Հայաստանի
Ամանդա Փոլ. «Սարգսյանի այս որոշումն ավելի կախյալ դարձրեց Հայաստանը». «168 ժամ»
Հայ հասարակությունը շատ ավելի պասիվ է, քան ուկրաինացիները՝ լավ կյանքի, ավելի ժողովրդավարական ապագայի, մարդու իրավունքների, ազատության և օրենքի իշխանության համար պայքարելու իմաստով։
Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ *** Արմեն Հայրապետյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 12 հուլիսի 1970 թ., ք. Արթիկ Կրթություն 1987-1992 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտություն՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի որակավորում Աշխատանքային գործունեություն 1994-1998 թթ. – «Հայխնայբանկի» Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ 1998-1999
Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ *** Սերգեյ Ավետիսյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 25 նոյեմբերի 1981 թ., ք. Երևան Կրթություն 1999-2004 թթ.- Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ փետրվարի 7-ին Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի հանդիսավոր բացմանը ներկա գտնվելու նպատակով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մինչեւ փետրվարի 7-ը ընտանեկան նպաստի գումարները կվճարվեն. «Հրապարակ»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ գումարների վճարման ուշացումը կապված է այն բանի հետ, որ կառավարության հունվարի 30-ի նիստում է հաստատվել «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու եւ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը