Օրվա լրահոսը
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան զարգացման նոր փուլ է թեւակոխել
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր պաշտոնավարման ընթացքը մեկնաբանեց ՀԱՖ-ի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Նա անցած տարվա մայիսից է գլխավորում ֆեդերացիան, թեև արտակարգ համագումարի արդյունքում ավելի վաղ էր ընտրվել նախագահ, սակայն ինչ-ինչ անհամաձայնություններ վեճի ու դատական գործընթացի հիմք դարձան, ինչը շուրջ 1 տարի խլեց ՀԱՖ-ի բնականոն աշխատանքից: «Փոփոխությունները քիչ չեն: Որպեսզի խոսքս պարզ լինի, մանրամասնեմ: Մենք, օրինակ,
Հերթական սպառնալիքը ռուսական կողմից, այնինչ հանրությունը դեռ չէր հասցրել մոռանալ Կիսելյովին
Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն բաց տեքստով սպառնում է Հայաստանին:
Գագիկ Աղաջանյան. «Իջեւանը ավտոմոբիլային մրցարշավներ անցկացնելու հիանալի վայր է»
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ու «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ջանքերով սեպտեմբերի 21 ին Իջևանում տեղի է ունեցել Jeep Trophy Sprint տիպի միջազգային սիրողական բաց մրցարշավ` Motul Low Range 2014 խորագրով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ադրենալին» ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը, միջոցառմանը մասնակցել են շուրջ 100 պրոֆեսիոնալ և սիրողական մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից
Հերմինե Նաղդալյան. Եթե ցեղասպանությունը համարժեք գնահատական ստանար, այսօր այսպիսի վանդալիզմը վերածնունդ չէր ապրի
Մեր հասարակությունը անսահման զայրույթով ընդունեց սեպտեմբերի 21-ին հայ քրիստոնեական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը Սիրիայի և Իրաքի տարածքներում հաստատված և իրենց պետություն հայտարարող արմատական ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից: Այս թեմայով զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ -Զարմանալի է, որ աշխարհում առաջադիմությունը խորհրդանշելու կոչված 21¬րդ դարում տարածաշրջանում դրսևորվում են ակնհայտ հետընթացի ու խավարամտության արմատավորման շեշտված միտումներ, որոնք
«Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ»
ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» ծրագրի Վերահսկող կոմիտեի նիստը, որը նախագահել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նիստին մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաև՝ ՀՀ արդարադատության, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների, Արդարադատության խորհրդի, Գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, Փաստաբանների պալատի և քաղաքացիական հասարակության
Ի՞նչ է նշանակում՝ «սփյուռք»
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը (ՀՀԿ): Արամ Աբրահամյան.- «Առավոտում» կա մի խումբ ակտիվ օգտատերեր, նրանցից մեկը Արսենն է, որը հարց է ուղղել. «Ովքե՞ր են համարվում սփյուռք, մասնավորապես` ես 17 տարի ապրում եմ Ֆրանսիայում, քաղաքացիություն եմ ստացել, սփյո՞ւռք եմ, թե՞ ոչ,
Բուլղարիայի մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը
Սեպտեմբերի 17-ին Սոֆիայի քաղաքապետի հրավերով Բուլղարիայի մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ՝ Դավիթ Գևորգյանը Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովային է փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը: Երևանի քաղաքապետի անունից Դավիթ Գևորգյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Սոֆիայի
Կրթահամալիրները ուռճացված հաստիքներ են ցույց տվել ու միլիոնների խախտում արել
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվությունը: «Հատուկ կրթություն» ծրագրի համար պետբյուջեից նախատեսվել է 1.6 մլրդ դրամի միջոցներ, փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 433 մլն: Այդ միջոցները հատկացվել են 12 պետական ոչ առեւտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների, որոնք կրթական ծառայություններ են մատուցել: ՎՊ-ն հայտնաբերել է, որ 4
«Մեսրոպագիր». Թե ինչ է լինում, երբ Սերժ Սարգսյանն «անկեղծանում» է
… ահա թէ ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ Անկախության օրվա ճառում խոսելով իրավունքի գերակայության մասին: Հավանաբար Գագիկ Հարությունյան & CO ՍՊԸ-ն արդեն Սահմանադրության մեջ փոփոխություններ է արել եւ 27-րդ հոդվածը խմբագրել այսպես. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց միայն իր ննջարանում, դեմքով դեպի պատը պառկած վիճակում…»: Բա, տեսնո՞ւմ եք, մեզ մոտ իրավունքի
Իշխան Զաքարյանը՝ Զիմբաբվեի դեպքի մասին. «Ինչ ասես ասում են, բոլոր փաստաթղթերը ցույց կտանք»
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի՝ 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Իշխան Զաքարյանին հարց ուղղեց՝ իր ձեւակերպմամբ՝ զավեշտի համար. «Զիմբաբվեի նման ծրագրեր կրթության բնագավառում չունե՞ք, թե՞ դա էր պիկը»: Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Երբ մենք փաստեր ենք հրապարակում, մենք այդ նպատակը չունենք, որ հետո
«Բանդայի գործով». Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա հարձակումն առավոտյան ժամը 5-ին էր, պարզվեց՝ «պարագլխի» հեռախոսը չի ծնգացել (տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բանդայի գործով» մեղադրանքը պաշտպանող Սասուն Խաչատրյանը հրապարակեց ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի դատավճիռները: Պաշտպանական կողմը նախկինում դատված լինելու մասին վկայող դատավճիռների գրեթե ամբողջական հրապարակումը դիտեց հանրային կարծիքի վրա ազդելու ակնհայտ սադրիչ քայլ: Մինչդեռ, մեղադրողի կարծիքով, հրապարակումը պայմանավորված էր նույն ձեռագրերով կատարված ավազակային հարձակումների առանձին դրվագներով:
13 միլիոն դրամի գույք` Գորիսի թիվ 2 նախակրթարանին
Գորիսի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը համալրվեց նոր գույքով. այդ թվում երկհարկանի տարբեր գույնի 125 մահճակալով, որը հնարավորություն տվեց երեխաներին քնեցնել առանձին-առանձին: Նախակրթարանի տնօրեն Ժասմենա Խաչատրյանը պատմում է. «Մի օր հոլանդացի բարերարները գալով նախակրթարան, նկատեցին ու զարմացան, որ երեխաները երկու-երկու են քնում մահճակալներն, այն էլ հիմա` 21-րդ դարում: Ու ասացին` այդպես չի կարելի, դա հակահիգենիկ
«Ես քեզ հետ չեմ խաղում, ինչո՞ւ չթողեցիր ես լարեմ մեքենան»
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահ է՝ որոշ քաղաքական ուժեր նման են խռովկան երեխայի – Տիկին Եսայան, ՀՀԿ-ում շա՞տ են մտահոգված հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի համատեղ հանրահավաքով: – Մտահոգվա՞ծ: Անշուշտ, ինչպես կարող են չմտահոգվել հայրենի ընդդիմության խնդիրներով: Մի բուռ ազգ ենք ու մեկս մյուսի հոգսերով պիտի ապրենք: Ասում են՝ ուժեղ ընդդիմություն ունենալը քաղաքական մեծագույն հաճույք է.
1-ական միլիոն դրամ` տուժած ընտանիքներին. Գորիսի ավագանու որոշումը
Գորիսի համայնքի ավագանին սատար կանգնեց Արմեն Վանյանի և Աիդա Բադիրյանի ընտանիքներին: Արտահերթ նիստում Գորիսի ավագանին որոշեց այդ ընտանիքներին համայնքի պահուստային բյուջեից հատկացնել 1-ական միլիոն դրամ` որպես աջակցություն: Ֆինանսական այս օգնությունը մեծ նշանակություն ունի այդ ընտանիքների համար: Արմեն Վանյանի տունն այս տարվա սեպտեմբերի 8-ին հրդեհվել է: Ամբողջովին վառվել է առանձնատան 2-րդ հարկը, տան ամբողջ գույքը: 7
Արմեն Աշոտյանը Տարտուի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
Էստոնիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երկրի ամենախոշոր ու հեղինակավոր բուհերից մեկը՝ Տարտուի համալսարան, և հանդիպում ունեցել ռեկտորի, ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Էստոնական
Հաճըն հայրենակցական միությունը դատապարտում է եկեղեցու պայթեցումը
Լինելով Հայոց ցեղասպանության զոհերի և ականատեսների սերունդներ` խստագույնս դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: Տեղի է ունեցել ամենաիսկական սրբապղծություն: Սա ոտնձգություն է ոչ միայն մշակութային արժեքի, այլև միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակի հանդեպ: Ուստի
Իշխան Զաքարյանի «փափուկ արտահայտությունները»՝ միլիոնների խախտումների մասին
Այսօր Վերահսկիչ պալատը ԱԺ կրթության եւ գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2013-ի հաշվետվությունը: Հաշվետվության մեջ ՎՊ-ն նշեց, թե «Հատուկ կրթություն» ծրագրով բյուջեից գումարներ են դուրս գրվել եւ սննդի ձեռքբերման, հաստիքների ներկայացման հետ կապված մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնք, իրենց ստուգումների արդյունքում ենթակա են վերադարձման պետբյուջե: Այս անգամ ՎՊ-ի ձեւակերպումները խիստ
407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.23 դրամ: NASDAQ OMX Armenia
Նախադեպի սպասելիս…
Հայաստանում եւ Ղարաբաղում մեծ անհամբերությամբ էին սպասում Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքին: Ոմանց կարծիքով՝ դրական արդյունքի դեպքում Շոտլանդիայի հանրաքվեն նախադեպ եւ լավ օրինակ կարող էր լինել գերտերությունների համար: Ղարաբաղում անգամ պատրաստվում էին մեծ շուքով ու տոնակատարությամբ նշել Շոտլանդիայի անկախության հռչակումը: Հայաստանում էլ պատրաստակամություն էին հայտնում Լոնդոնի ճանաչումից հետո առաջիններից մեկը ճանաչել Շոտլանդիայի անկախությունը՝ երեւի ներքուստ հույս
Շարմազանովը չեխ գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովին
Սեպտեմբերի 24-ին Չեխիայի խորհրդարանի սենատի Վալդշտեյնի պալատում Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթի խոսքով. «Մեծարգո՛ տիկին փոխնախագահ, Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Կցանկանայի
«Եկել ենք մեր հողերը գրավելու». երեւանցիները հասել են Թուրքիայի սահմանին. «Ա1+» (տեսանյութ)
Հայկական ռեստորան՝ թուրքական մզկիթի դիմաց: Երկու երևանցի վրաց-թուրքական սահմանի մոտ՝ Սարփի քաղաքում, իրականություն են դարձրել պապերի երազանքը. «Մենք մանրից եկել ենք մեր հողերը գրավենք»: 64 քմ տարածքի վրա նրանք սեփական ձեռքերով կառուցել են «Արարատ» ռեստորանը: Ավանդական խորովածից մինչև Արցախի թթի օղի: Լողափնյա ռեստորանում առաջարկվող տեսականին ավելի քան հայկական է, սակայն հաստատված մենյու «Արարատ»-ում չկա. «Մենյուն
Շանթ Հարությունյանի գործով հոգեբուժարան տեղափոխվածը պնդում է, որ իրեն հետեւում են
Օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի դահլիճից դատավոր Գագիկ Պողոսյանի դատավճռով ազատ արձակվեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ից Շանթ Հարությունյանի եւ նրա համակիրների հետ Ազատության հրապարակից մեկուսարան, ապա հոգեբուժարան տեղափոխված Անուշավան Գրիգորյանը: Այսօր Aravot.am-ին Անուշավանն ասաց, որ երեկ ինքը գնացել է ոսկու շուկա. «Վերադարձիս ինձ սկսեցին հետեւել: Վերադարձա տուն, նկատեցի,
Կոմիտասյան օրեր Հայաստանում
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի «Կոմիտասյան օրեր» փառատոնը, որի շրջանակներում կներկայացվի Կոմիտասի ժառանգությունն իր բոլոր շերտերով: Կկազմակերպվեն երգչախմբային, վոկալ և դաշնամուրային երաժշտության 5 համերգներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը. «Դժվար է գերագնահատել Կոմիտասի դերը երաժշտության զարգացման գործում,- ասում է նա,- և Կոմիտասի 145-ամյա հոբելյանը մշակույթի
Կնոջը՝ երկու երեխաների աչքի առաջ դաժանաբար դանակի 21 հարվածով սպանելու դատական գործընթացը նորից դատաքննության փուլում է
Նոր պաշտպանը միջնորդել է դատական վիճաբանությունների փուլից նորից վերադառնալ դատաքննության փուլ
ՊՆ-ն չի՞ ցանկանում քուրդ ազատամարտիկին «Իջեւանի գժանոցի» շենքում շինթույլտվություն տալ
Յուսուբովի բնակարանի հարցի լուծումը ձգձգվում է
Մոմերը փչելիս ոչ թե խաղալիք է ուզել, այլ մոր համար՝ առողջություն
Երջանիկ մանկությունը երազանք է Նելլի Գալստյանի երեք երեխաների համար 5-ամյա Սերգեյն այս տարի ծննդյան տորթի մոմերը փչելիս Աստծուց ոչ թե խաղալիք կամ համակարգիչ է ուզել, այլ առողջություն՝ մայրիկի համար: Սերգեյի մայրը՝ 43-ամյա Նելլի Գալստյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է: Փոքր հասակում մանկական կաթված (պարալիչ) է տարել, եւ հիվանդությունը նրանից խլել է առողջությունը: Գալստյանների ընտանիքն ապրում է
«Քրիստիան Դիորի» դերձակուհին Սիլվա Կապուտիկյանի համար էլ է շոր կարել
«Հայրս հին քոլոխ մարդ էր եւ միշտ գսեր՝ աղջիկ երեխա է, թող գարել սովրի: Հայերը ադ փանը ունին, թե աղջիգ ես, գար անել պիդի սովրիս: Երբ 13 դարեգան էի, հայրս չթողեց այլեւս դպրոց գնամ: Ֆրանսիայում գեշ ժամանակներ սկսած էին. 1939 թիվն էր, տնից դուրս գալը՝ վտանգավոր. բաբայիս մեկ հադիկ աղջիգն էի, գվախնար ինձ ալ գոցե:
Կենտրոնում եւ Շենգավիթում ջրամատակարարման ընդհատումների մասին
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: • Սեպտեմբերի 26-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 56-324, Արարատյան փող. 62/1, 62/2, 62/3, 68-90, Շիրակի 2/1, 2/2 համարների, մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի, «Դեպոշինի», «Ռենեսանս» ռեստորանի և
Ալեքսանդր Իսկանդարյան. «Հոկտեմբերի 10-ից հետո ոչինչ չի փոխվի»
«Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխվի, պետք է հարյուր հազարավոր մարդիկ կանգնեն ոտքի: Իսկ նրանք դա չեն կարող անել: Ուստի, թե որքան մարդ կհավաքեն՝ հարյուրներ կամ հազարներ, այնքան էլ էական չէ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով հոկտեմբերի 10-ին՝ ոչ իշխանական ուժերի եռյակի նախաձեռնած հանրահավաքին, այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ
Հարութ Սասունյանը՝ Տիգրան Սարգսյանի առնչությամբ. «Ամեն մեկի մասին էլ կարելի է ասել՝ գող է»
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրը կոնկրետ ապացույցների դեպքում միայն կարծիք կհայտնի


















































