Օրվա լրահոսը
Տարոն Մարգարյանի խոստումն ընդամենը 5 օր է ուժի մեջ եղել
Բնակիչներին պատկանող շքամուտքը սեփականացրել են քիչ չէ՝ վարձով են տալիս Սայաթ-Նովա 25, 23 շենքերի շքամուտքը տրվում է վարձով: Թեեւ բազմաբնակարան շենքերի մուտքերը օրենքով շենքի բնակիչների սեփականությունն է համարվում եւ որեւէ մեկը չի կարող դա միայնակ տնօրինել, սակայն ամսական 2500 դոլարով վարձով տրվող այս մուտքը տնօրինում է շենքի հետ ոչ մի կապ չունեցող ոմն Սուրեն Աղաբեկյանը:
Տուժողը դանակով որովայնին էր խփել, քանի որ, ըստ նրա՝ «Արյուն տեսնելիս հանգստանում է»
Արտաշատի դատարան էր բերվել տուժող Արմեն Սրապյանը: Նա ներկայումս այլ քրեական գործով`դանակահարության համար կալանավորված է, եւ գտնվում է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա տուժող էր ճանաչվել Աշոտ Մալաքյանի գործով, որը վեց ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ: Ըստ մեղադրանքի, Աշոտ Մալաքյանը դանակով հարվածել է տուժողի որովայնին: Տուժող Արմեն Սրապյանը չորս անգամ գտնվել է հոգեբուժարանում,
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները և Հանրապետության Նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և համանախագահներն
«Դեպքը ֆորս մաժորային չէ, սպառողների շահերի կոպիտ խախտում է»․ Մենուա Բրուտյան
Փետրվարի 3-ին , առավոտյան ժամը 11-00 –ի սահմաններում Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի գազամատակարարումը և դեռևս չի վերականգնվել : Դրա հետևանքով արդեն երրորդ օրն է մի քանի ժամով , տեղ-տեղ հոսանքազրկվում են տարբեր թաղամասեր : Շատ շենքերում սառել են ջրի և կոյուղու խողովակները , շարգից դուրս են եկել բնակիչների
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում
Փետրվարի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Հիմնականում դրական գնահատելով ոստիկանության վարչության ու ենթակա բաժինների աշխատանքը և անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև մարզի քրեածին վիճակի առանձնահատկությունները՝ պայմանավորված մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքով: Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջեց աշխատանքում պրոֆեսիոնալիզմը զուգորդել անվերապահ սկզբունքայնությանը,
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու սպանության գործով` թուքումուր ոստիկան Պողոսյանին. (Տեսանյութ)
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 13.00-ին նշանակված էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը, որն արդեն մոտենում է ավարտին: Դատախազ Արմեն Մարուքյանը պատրաստվում է հանդես գալ մեղադրական ճառով` պատժաչափ պահանջելով սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի համար, սակայն նիստը մի քանի անգամ տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է. մեկ ամբաստանյալի առողջական վիճակն
Սեյրան Օհանյան. «Ադրբեջանական ագրեսիայի դեպքում մենք խնդիրներ չունենք»․ (Տեսանյութ)
«Հայոց Արծիվներ» ՀԿ-ի հետ հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց կազմակերպության անդամներին հետաքրքրող հարցերին: Իսկ մինչ այդ, նշելով, որ այսպիսի հանդիպումների հնարավորություն հաճախ չի լինում, նախարարը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում կազմակերպել նմանատիպ հանդիպում եւ զրուցել ավելի երկար: Բայց ոչ թե նախարարության վարչական շենքում, այլ սահմանամերձ բնակավայրերից մեկում: Հարցին, թե ըստ մամուլի, Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինք
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ս.թ. փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքները: Անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում
Գազի սակագներին վերաբերող հարցերի պատասխանը՝ Ռոբերտ Նազարյանից
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թ. ծրագիրը այսօր Ազգային ժողովին ներկայացրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Բացի այս տարվա ծրագրից՝ զեկույցում մեծ հատված նվիրված էր նախորդ տարվա արածների հաշվետվությունը: Պատասխանելով գազի սակագնին վերաբերող մի շարք հարցերի Ռոբերտ Նազարյանն ասաց, որ, թեեւ սահմանի վրա գազը ստանում ենք 189 դոլարով, սակայն սպառողներին է հասնում 1000 խորանարդ մետրը՝ 156 հազար
Հովիկ Աբրահամյանի դասը. «Չի կարելի, հանրությունը ձեզ է լսում» (Տեսանյութ)
Կարդալը հասկանալն է, եթե դուք չեք հասկանում, դա չի նշանակում, որ տրամաբանություն չկա: Եթե դուք այդ տրամաբանությունը չունեք այդ ամբողջը հասկանալու և ընկալելու համար, եթե դուք այդքան լսելու ունակություն չունեք` ձեր տված հարցի պատասխանը լսելու, ապա, ձեզ ասում եմ` դուք կընկնեք շատ անհեթեթ վիճակում:
«Մեր մեջ բավականին ամրապնդված է «բա տղա է, կծեծի էլ, կծեծվի էլ» մտածելակերպը». Վ. Կաժոյան
Այսօր պաշտոնապես ներկայացվեց «Հույս և օգնություն» ՀԿ-ի և Էստոնիայի կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի (ENUT) հետ համատեղ իրականացվող «Երեխաների պաշտպանություն բռնությունից՝ գիտելիքների ամրապնդման և լավագույն փորձի միջոցով» ծրագիրը: Ծրագրի շնորհանդեսին ներկա էր նաև Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը, որն իր ուրախությունն արտահայտեց Հայաստանում գտնվելու կապակցությամբ և ողջունելով հայ-էստոնական նախաձեռնությունը՝ ասաց. «Այս անգամվա այցելությունս
Պարույր Հայրիկյանը մի օր Վարդան Սեդրակյանին բանտից ազատելու է (Տեսանյութ)
«Այդ մեծամիտիկները բարդույթները թող թոթափեն ու հասկանան, որ այն, ինչ Հայրիկյանն է առաջարկում, իրենց բոլորի առաջարկածն է»,-ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր այսպես արտահայտվեց նորաստեղծ քաղաքացիական նախաձեռնությունների մասին: Այնուհետև շարունակեց. «Ինչո՞ւ ԱԻՄ-ին չեք կանչում, ԱԻՄ-ից լավ կազմակերպություն ե՞ք: Մենք եթե մի բան անում ենք, ասում ենք բոլորդ համեցեք, բա դուք ինչո՞ւ եք վախենում: Չէ՞ որ առանց
«Հո Հիպոկրատին չենք երդվել, որ ցուցակներն էլ մենք պիտի մաքրենք» (Տեսանյութ)
Նախորդ տարեվերջին Aravot.am-ի խմբագրություն էին դիմել պոլիկլինիկաների մի խումբ բժիշկներ եւ դժգոհել, որ իրենց բան ու գործը թողած, զանգահարում են հիվանդներին եւ իրենց ձեռքի տակ եղած ցուցակներում ճշգրտումներ կատարում: Ըստ բժիշկների, դա իրենց համար ավելորդ ծանրաբեռնվածություն է, եւ բացի դրանից, բժիշկները մտավախություն ունեին, որ հնարավոր է իրենց աշխատավարձերի նվազում լինի: Այսօր Aravot.am-ը Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանից
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական
Սերժ Սարգսյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության ճգնաժամային
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հունվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Պատգամավորին`«թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ» անվանող փոխնախարարին կպատժե՞ն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու ՀՔԾ-ի որոշումը բողոքարկում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ասամբլեան պահանջում է վերացնել ՀՔԾ քննիչ Բաբայանի 31.10.2013թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ ասամբլեան պահանջել էր քրեական գործ հարուցել փոխնախարարի հայտարարության փաստով: Խաչիկ Ասրյանը
Յուրի Վարդանյանը դեմ չէ Դավիթ Թորոսյանին
«Որեւէ պատմություն չկա Բռնցքամարտի ֆեդերացիայի հետ կապված։ Այդտեղ թյուրիմացություն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը։ Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» թերթում տեղեկություն կար այն մասին, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը հավաքականի մարզիչ է նշանակել 70-ականների բռնցքամարտի լեգենդ Դավիթ Թորոսյանին: Ըստ թերթի տեղեկությունների` Յուրի Վարդանյանն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Փետրվարի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա 10-12 աստիճանով: Երևանում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • • Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.80C (1981 թ.) • • Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.80C (1974 թ.) • • Օդի միջին օրական
Դավիթ Խաժակյան. «ՊԵԿ-ը չի կարող անել որեւէ բան, որը կհակասի օրենքին»
Երեկ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարզաբանում էր տարածել այն մասին, որ մինչեւ 28.03.2014թ հաշվարկված պարտադիր կուտակային վճարները չեն վճարվի ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. որոշման համաձայն, եւ որ հարկային մարմինների կողմից մինչ այդ չեն հաշվարկվի տույժեր եւ չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ կազմակերպություններին հարկային մարմինները ստիպում են կատարել այդ
ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։ Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։ ՄԻԵԴ դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը
ՊԵԿ-ի ճնշումները մի բան են վկայում, հայտարարությունը` հակառակը
«ՊԵԿ-ի հայտարարությունն ադեկվատ եմ ընդունում այն առումով, որ վերջապես որոշեցին գոնե խոսքով ձևակերպել, որ չեն լինի տույժ տուգանքներ, երբ գործատուները չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊԵԿ-ի հայտարարությանն` այսպես արձագանքեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: Բայց մյուս կողմից նա նշեց. «Հաշվետվության ձևը մնացել է նույնը, ուստի այս պահին ՊԵԿ-ի
Տեղի ունեցավ անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը: Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ների 2013թ. հաշվետվությունները (հաշվետվություններին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ www.mta.gov.am կայքում), ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության
Նախարար Սեյրան Օհանյանի վեց հորդորները «Հայոց Արծիվներին»
Այսօր, ընդունելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց կազմակերպության աշխատանքը Հայոց բանակի ամրապնդման գործում եւ հորդորեց գործունեությունն ավելի ակտիվացնել վեց հիմնական ուղղություններով: Աշխատանքներն ակտիվացնել մարզերում, հատկապես` սահմանամերձ բնակավայրերում: Նախարարը սահմանը պաշտպանող զինվորին եւ սահմանամերձ շրջանների բնակիչներին դիտարկում է նույն հարթության վրա: Ավելի աջակցել զինված ուժերում ազգային գաղափարական
Հ/կ-ների բաց նամակը Ուկրաինայի Քրեական եւ քաղաքացիական գործերով բարձր մասնագիտացված դատարանին
Մերաբ (Սուսլով) Ալոյանը Ուկրաինայի իշխանությունների կողմից մեղադրվում է երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ, որը կատարելիս զոհվել են նաեւ ոստիկանության երկու աշխատակիցներ: Նա ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ այնուհետեւ արտահանձնվել Ուկրաինայի իշխանություններին՝ 2011 թվականի մարտ ամսին: 2013թ. նոյեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվել է
«Հայոց Արծիվները» հաշվետու եղավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին (ֆոտոշարք)
Հայոց ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի եւ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 4-ամյակի առիթով այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հ/կ-ի նախագահության անդամներին: Հանրապետության ամենախոշոր հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը նախարարին ներկայացրեց իրենց քառամյա գործունեության հաշվետվությունը եւ Հայկական բանակի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված` ամբողջ տարվա ընթացքում հանրապետության տարածքում տեղակայված
ԲՀԿ-ն բարձրաձայնել է կառավարության հրաժարականի հարցը
«Հարցը, կներեք, մի քիչ ուշացած է, որովհետեւ այդ հարցը բարձրացվել է բազմիցս»,- Aravot.am-ի հարցին`կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ մոտեցումը, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ այսօր, «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի տապալումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի կողմից փախստականների կարիքները հոգալու նպատակով Հայաստանին և Ադրբեջանին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ» քաղաքացիական հասարակության ցանցի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակը համապատասխանաբար 4,081 և 5, 850 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին` փախստականներին և ներքին տեղաշարժի ենթարկված անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ադրբեջանի մասով հայտնվում է, որ այդ երկրին տրամադրված գումարը բաշխվելու է հետևյալ կերպ՝ 4,397
Արթուր Բաղդասարյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով ԱԱԽ քարտուղարի հրավերով երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան Կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ: Բանախոսները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր` ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, այդ թվում` ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի, ՀԱՊԿ
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքները
Փետրվարի 5-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի ու Տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ տեղի ունեցավ «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում եռամյա ծրագրի առաջին տարվա արդյունքների ամփոփումը: Տարիներ շարունակ աշխատանքային միգրացիան հանդիսացել է Հայաստանում ընտանիքների և համայնքների աղքատության, ինչպես նաև գործազրկության հետևանքով առաջացած այլ